478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել եթովպացի քրիստոնյաների սպանության կապակցությամբ
18:19
21 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Եթովպիայի պատրիարք և Կաթողիկոս Աբունա Մաթիասին Լիբիայում ծայրահեղականների կողմից եթովպացի քրիստոնյաների սպանության կապակցությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Վեհափառը Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից վշտակցություն է հայտնել Մաթիաս պատրիարքին և Եթովպիայի Ուղղափառ եկեղեցու հավատացյալներին:

«Այս օրերին, երբ մեր ազգը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և կոչ ուղղում միջազգային հանրությանը հաստատուն մնալ աշխարհում մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության գործում, խստագույնս դատապարտում ենք մեր քրիստոնյա եղբայրների զանգվածային սպանությունը և հորդորում բարի կամքի տեր բոլոր մարդկանց անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխարգելելու նման հանցագործություններն ու ոճիրները», - նշված է Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցագրում։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Եթովպիայի կառավարությունը եռօրյա ազգային սուգ է հայտարարել քրիստոնյաների սպանության կապակցությամբ։ Այդ օրերին ողջ երկրի տարածքում կիջեցվեն պետական դրոշները։

«Իսլամական պետություն» արմատական խմբավորումը կիրակի նոր տեսագրություն է հրապարակել, որտեղ դաշնակից խմբավորումները Լիբիայում մահապատժի են ենթարկում եթովպացի քրիստոնյաներին։ 

Ասոշիեյթիդ Փրես գործակալության տվյալներով` 29 րոպե տևող տեսագրության մեջ ընդհանուր առմամբ 30 մարդու սպանություն է ներկայացված։

Ըստ տեսագրության` գրոհայինները մարդկանց մի խմբին գնդակահարել են Ֆեցան հարավային նահանգում, մյուս խմբի գերիներին գլխատել են Լիբիայի արևելքում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։
13:53
24 Հուլիսի 2017
Հայ դպրոցականները ևս 6 մեդալ են նվաճել դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում
Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները:
12:42
24 Հուլիսի 2017
Սուրենյան. Երևանին ջերմային ալիք կպատի
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ջերմային ալիքի մասին։
21:10
23 Հուլիսի 2017
Հողաթափերը վնաս են առողջությանը. բժիշկներ
Օրթոպեդ Քրիստինա Լոնգը  պատմել է, թե հողաթափերի հաճախակի կրելն ինչ վնաս կարող է պատճառել:
19:49
23 Հուլիսի 2017
Քթի սև կետերից մեկընդմիշտ ազատվելու պարզ միջոցներ
Աշխարհում գրեթե չկա մարդ, ով երբևէ չի բախվել սև փոքր կետերի հետ, որոնք հայտնվում են դեմքին և հատկապես քթի շրջանում։
15:55
23 Հուլիսի 2017
Ինչպե՞ս ամռանը խուսափել վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից
Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար:
14:15
23 Հուլիսի 2017
Գիտնականներ. դեպրեսիան ոչնչացնում է ուղեղի բջիջները
Էդինբուրգի համալսարանի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ:
11:00
23 Հուլիսի 2017
Շոգերը շարունակվում են. օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով։