478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կարիքավոր ընտանիքներին հասցեական օգնություն է պետք, որպեսզի երեխաները չհայտնվեն մանկատներում. ՅՈւՆԻՍԵՖ
18:08
21 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը պետք է հասցեական օգնություն ցուցաբերի կարիքավոր ընտանիքներին, որպեսզի այդ ընտանիքների երեխաները չհայտնվեն մանկատներում, կարծում է ՅՈւՆԻՍԵՖ–ի հայկական գրասենյակի` Երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աննա Հարությունյանը։

«Բոլորը գիտեն, որ Հայաստանում որբերի ճնշող մեծամասնությունը հայտնվում է մանկատներում սոցիալական պատճառներով։ Պարզ ասած` երեխաներին մանկատուն են տալիս, որպեսզի նրանք քաղցած չմնան ։ Ստացվում է, որ այդ ընտանիքներին, օրինակ, ամսական 50 հազար դրամի չափով օգնություն ցուցաբերելու փոխարեն, պետությունը թույլ է տալիս, որ նրանք հայտնվեն մանկատներում, և նրանց պահելու համար եռակի է ծախսում», – խորհրդարանում երեքշաբթի ասաց Հարությունյանը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնդիրների քննարկման ընթացքում։

Նրա խոսքով` սա անտրամաբանական իրավիճակ է, որի հետևանքով պետությունը թույլ է տալիս, որ բյուջետային միջոցները անարդյունավետ ծախսվեն։ «Բնական է, որ առաջին հերթին կարևոր են ոչ թե փողերը, այլ այն, որ պետությունը հնարավորին չափ օգնի երեխաներին մնալ ընտանիքներում, որպեսզի նրանք չմնան առանց ծնողական խնամքի», – ընդգծեց Հարությունյանը։

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի հանձնաժողովում աշխատանքային հանդում–քննարկումը կազմակերպել էր ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID)։

ՄԱԿ–ի 2014 թ.–ի տվյալներով` Հայաստանի 40 մանկատներում և գիշերօթիկներում կա գրեթե 4,5 հազար երեխա, որոնց 80 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող և անհրաժեշտ պայմաններ ապահովելու դեպքում երեխաները կկարողանային ապրել սեփական ընտանիքներում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։