484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 23–24–ը կաշխատի մինչև ժամը 01։00–ն. քաղաքապետարան
17:11
21 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 23–24–ը Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված համերգի կապակցությամբ կաշխատի մինչև հաջորդ օրվա ժամը 01։00–ն, երեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։

Ապրիլի 23–ին տեղական ժամանակով ժամը 20։10–ին Հանրապետության hրապարակում կսկսվի  System Of A Down ռոք–խմբի համերգը: Նշենք, որ այս խումբը հետևողական պայքար է մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար։ Հաջորդ օրը ժամը 20։15–ին նույն վայրում տեղի կունենա «24.04» միավորված սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կազմում ներառված է 43 երկրի ավելի քան 120 երաժիշտ։

Հիշեցնելով, որ մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ այցելուների համար ապրիլի 24–ին բաց կլինի ժամը 13։00–ից Կիևյան փողոցից` փոխքաղաքապետը նշեց, որ մինչև 01։00–ն Բրազիլիայի հրապարակից գործելու են քաղաքապետարանի տրամադրած ավտոբուսները, որոնք հուշահամալիրից դուրս եկող մարդկանց կտեղափոխեն դեպի մետրոյի «Զորավար Անդրանիկ» և «Բարեկամություն» կայարաններ։

Սուքիասյանը նաև տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի շրջանակում նախատեսված միջոցառումների նախաշեմին Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողովը, որը զբաղվում է Երևանում այս կամ այն ծրագրերի իրականացման հարցերի համակարգմամբ։

«Բազմաթիվ միջոցառումներ գտնվում են իրականացման փուլում։ Մասնավորապես, քաղաքապետարանը թողարկել է Ցեղասպանությանը նվիրված հատուկ գրքեր, որոնք կնվիրենք Հայաստան ժամանող հյուրերին», – ասաց Սուքիասյանը։

Նրա խոսքով` հուշահամալիր տանող ծառուղու ողջ երկայնքով կտեղադրվեն դինամիկներ և կհնչի երաժշտություն, որը համալիրին հարակից տարածքում կկատարեն Հայաստանի լավագույն երաժշտական համույթները։

«Բացի այդ, երևանցի դպրոցականները պատրաստել են 400 հազար անմոռուկներ, որոնք ապրիլի 24–ին Հայաստանի մյուս մարզերի աշակերտների պատրաստած անմոռուկների հետ կբաժանվեն Ծիծեռնակաբերդում», – նշեց Սուքիասյանը։

Նրա խոսքով` հուշահամալիրի տարածքում կտեղադրվի 22 ցայտաղբյուր։

«Ինչ վերաբերում է ծաղիկների վաճառքին, ապա վաճառքը կթույլատրվի միայն Հալաբյան–Կիևյան փողոցների խաչմերուկում, այդ խաչմերուկում գտնվող ստորգետնյա անցումում և Կիևյան–Օրբելի փողոցների անկյունում», – ասաց նա։

Փոխքաղաքապետը նաև նշեց, որ բազմաթիվ պատվիրակությունների կազմում Երևան կժամանեն Ամանի քաղաքապետը (Հորդանան) և Սանկտ Պետերբուրգի մարզպետը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։