484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է իտալացի հայտնի գրող Անտոնիա Արսլանին
17:51
20 Ապրիլի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երկուշաբթի ընդունել է Արցախ ժամանած իտալահայ հայտնի գրող-հրապարակախոս և գրականագետ, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանին և նրան ուղեկցող` Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ այս համատեքստում կարևորելով Արցախի և Սփյուռքի միջև բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումն ու ամրապնդումը։

Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել Անտոնիա Արսլանի գրական և գիտական գործունեությունը, մասնավորապես ընդգծելով նրա զգալի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

Իտալահայ հայտնի գրող և գիտնական Անտոնիա Արսլանը ծնվել է 1938 թվականին իտալական Պադուայում։ Արսլանն ազգագրության մագիստրոս է և Պադուայի համալսարանի ժամանակակից գրականության դասախոս։ Բացի այդ, Արսլանը հաջողությամբ հանդես է գալիս Եվրոպայի և ԱՄՆ–ի համալսարաններում տարբեր դասախոսություններով և սեմինարներով։

«Արտույտների ագարակը» վեպում ներկայացված է Արևմտյան Հայաստանում ապրող և կոտորածի զոհ դարձած ընտանիքի մասին։ Վեպի հիման վրա Պաոլո և Վիտորիո Տավիանի եղբայրները համանուն ֆիլմն են նկարահանել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով: