483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ողջ աշխարհի եկեղեցիները ապրիլի 23–ին կմիանան զանգերի ղողանջին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին
16:07
20 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ողջ աշխարհի եկեղեցիներն ապրիլի 23–ին տեղական ժամանակով ժամը 19։15–ին կմիանան զանգերի ղողանջին, ինչով էլ կավարտվի Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասկամ արարողակարգը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը։

Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողակարգը կսկսվի ապրիլի 22–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ տեղի կունենա հսկման արարողությունը, կընթերցվեն աղոթքներ և կսկսվի սրբադասման արարողակարգը, որը կանցկացվի ապրիլի 23–ին։

«Զանգերի ղողանջին և գուժկանի 100 հարվածներին կմիանան ողջ աշխարհի հայկական եկեղեցիները, ինչպես նաև Գերմանիայի և Լեհաստանի բոլոր եկեղեցիները, Բուենոս Այրեսի մայր տաճարը, Փարիզի Աստվածամոր տաճարը, Մոսկվայի Փրկչի տաճարը, Նյու Յորքի Սուրբ Պատրիկի տաճարը և բազմաթիվ այլ եկեղեցիներ», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` գրեթե բոլոր հայկական խոշոր համայնքների եկեղեցիներում կհեռարձակվի Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող արարողակարգը։

Ապրիլի 24–ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի խոշոր արարողություն, որին ներկա կլինեն հոգևորականներ, տարբեր պետությունների առաջնորդներ, պաշտոնատար անձինք և հրավիրված հյուրեր։

Արարողության ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, որոնք մինչև հիմա պահվել են Դերզորում, Կիլիկիայի կաթողիկոսությունում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, կմիավորվեն մեկ ընդհանուր մասնատուփում, որը կսրբագործվի։

Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո ամեն տարի ապրիլի 24–ին Հայ Առաքելական Եկեղեցին կմատուցի ոչ թե հոգեհանգստի, այլ բարեխոսության կարգ։

Եկեղեցին չի սրբադասի Հայոց ցեղասպանության զոհերին անուն առ անուն և չի հրապարակի սրբադասվողների թիվը` կազմակերպելով զանգվածային սրբադասում։

Վերջինը հայոց պատմության մեջ սրբադասվել է պատրիարք Մովսես Տաթևացին, ով մահացել է 1650–ականներին, իսկ սրբադասվել է 100 տարի հետո` 1750–ականներին։ 

Սրբադասման համար չորս պայման է անհրաժեշտ` նահատակությունը հավատքի ու հայրենիքի համար, սրբակյացությունը՝ սրբակենցաղ կյանքը, հրաշքների առկայությունը կենդանության օրոք կամ մահվան ժամանակ, հավատքի քարոզչությունը, տարածումը: Հենց այս պայմանները հիմք ընդունելով էլ որոշում է ընդունվել Հայոց ցեղասպանության զոհերին դասել սրբերի շարքը։

Սրբադասման հետ կապված գրեթե բոլոր մանրամասներն արդեն քննարկվել և պատրաստվել են, մասնավորապես` հաստատվել է շարականը, որը գրվել է դեռևս 25 տարի առաջ և կօգտագործվի Հայոց ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակման ժամանակ, պատրաստվում են սրբապատկերներն ու աղոթքները

Շուրջ 10 տարի քննարկելուց հետո առաջարկվեց քննել նահատակների սրբադասման հնարավորությունը, երեք տարվա քննությունից, քննադատություններից հետո սրբադասման հանձնախումբը ներկայացրեց եպիսկոպոսաց ժողովին սրբադասման հնարավորությունը, նախորդ տարի դա հաստատվեց: Ի վերջո  սրբադասման հանձնախումբը Հայ առաքելական եկեղեցու  եպիսկոպոսաց ժողովին 2013 թվականին ներկայացրեց սրբադասման հնարավորությունը, որի համաձայն դարեր անց,  2015 թվականի ապրիլի 23–ին, կկայանա Հայոց եղեռնի անմեղ զոհերի  սրբադասման կարգը։

Դրա համար մշակվել է սրբադասման հատուկ կարգ, որում կարևոր դեր է խաղում հատուկ մարտիրոսագրության ընթերցում։ Կանցկացվի նաև լուսանկարների օծման կարգ, մասունքների երկրպագություն, որը կուղեկցի աղոթքներով։

 Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։