486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Մոտ 12 հազար ոստիկան է ապրիլի 24–ին հետևելու կարգուկանոնին
16:01
20 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մոտ 12 հազար ոստիկան է հետևելու կարգուկանոնին ապրիլի 24–ին  Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը։

«Այսօրվանից ոստիկանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Ներկայում Երևանում կարգուկանոնին հետևում են  ութ  հազար ոստիկան, իսկ ապրիլի 24–ին ոստիկանների թիվը կհասնի 12 հազարի»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ ապրիլի 23,24–ին մայրաքաղաքի փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի։

Մասնավորապես, ապրիլի 23–ին ժամը 08։00–ից 24։00–ն կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը Հանրապետության հրապարակ տանող փողոցներով։ Երթևեկությունը սահմանափակվելու է Ամիրյան փողոցի՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցի՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցի՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծ պողոտայի՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,  Գր.Լուսավորիչ փողոցի՝ Գր.Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից, Խորենացի փողոցի՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից։

Հովհաննիսյանի խոսքով` ապրիլի 24–ին ողջ օրը փակ է լինելու Բաղրամյանի պողոտան, ինչպես նաև մասամբ`Հանրապետության հրապարակը։ Այդ օրը պաշտոնական միջոցառումների կապակցությամբ կփակվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ծառուղիները։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրերի իրականացման գրասենյակի մամուլի ծառայությունը, մշակվել են հատուկ երթուղիներ, որոնցով Երևանի Բրազիլիայի հրապարակից դեպի Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, որտեղ տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը։ Միջոցառման ավարտից հետո ավտոբուսները ուղևորներին կտեղափոխեն Երևան:

Միաժամանակ սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը: