484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Շաբաթ օրը նշվում է Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրը
12:31
18 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը նշվում է հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրը։ Ստորև «ՌԻԱ Նովոստին» տեղեկություն է ներկայացնում։

1983 թ.–ին Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի ասամբլեայի նախաձեռնությամբ (ICOMOS) ՅՈւՆԵՍԿՕ–ի միջազգային ժառանգության կենտրոնը ապրիլի 18–ը Հհուշարձանների և պատմական վայրերի միջազգային օր հռչակեց (International Day for Monuments and Sites)։

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհուրդը, որը պրոֆեսիոնալների ասոցիացիա է, հիմնադրվել է 1965 թ.–ին։ Կազմակերպությունը միավորում է աշխարհի 144 երկրների, 110 ազգային կոմիտեների, 25 միջազգային գիտական կոմիտեների 9500 անհատների։

ICOMOS–ի գործունեությունն ուղղված է մշակութային ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանը։ Այն հիմնվում է Հուշարձանների և պատմական վայրերի պահպանման և վերածնման միջազգային խարտիայում (Վենետիկի խարտիա) 1964 թ.–ին ամրագրված սկզբունքների վրա։

Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրը նշվում է ամեն տարի 1984 թ.–ի ապրիլի 18–ից։

Տոնի խնդիրն է կոչ անել հասարակությանը խնամքով վերաբերվել համաշխարհային մշակութային ժառանգությանը, որը մարդկության ողջ պատմության ընթացքում ստեղծվել է բազմաթիվ ժողովուրդների ջանքերով։

Հուշարձանների միջազգային օրը հնարավորություն է տալիս ավելի շատ բան իմանալ համաշխարհային ժառանգության բազմազանության և այն ուժերի մասին, որոնք գործադրվում են այն պահպանելու համար, ինչպես նաև հասարակության ուշադրությունը գրավել հուշարձանների և պատմական վայրերի խոցելիության վրա։

Մի քանի տարվա ընթացքում ICOMOS–ն առաջարկում է նշանաբան, որի ներքո նշվում է տոնը։ 2015 թ.–ին Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրը նվիրված է ICOMOS–ի 50–ամյա հոբելյանին։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով: