484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին
20:39
17 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մատենադարանին 17-րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է նվիրաբերել, որն ավելի շատ հայտնի է որպես «Կարմիր Ավետարան»։

Նախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը և «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին։

17-րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարանն ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով և լուսանցազարդերով գիրք է։ Կոչվել է Կարմիր Ավետարան: Ունի հետագա դարերի ուշագրավ հիշատակարաններ, որոնցից, պարզվում է, որ ձեռագրի տերը՝ տիրացու Սահակը, 1752թ. նվիրաբերել է այն Ղարսի Սուրբ Հովհաննես եկեղեցուն: 19-րդ դարում ձեռագիրը անցել է ձեռքից-ձեռք և 20-րդ դարում հայտնվել Ջավախք աշխարհի Ճալա գյուղում, Բաղդասար Շահբասովի մոտ, որը մինչ այդ 1918թ. փրկել էր այն թուրք հրոսակների շրջապատումից՝ դուրս բերելով և տեղափոխելով եկեղեցուց:

«Այս ձեռագիրն իր սկզբնական օջախ չվերադարձավ, բայց վերադարձավ իր համար ամենաապահով տունը, ամենաապահով հանգրվանը», – հայտարարել է ՀՀ նախագահը։

Նախագահի խոսքով` Մատենադարանն իր ստեղծման օրվանից գեթ մի պահ չի դադարեցրել գործունեությունն ամենադժվարին օրերին։

«Այստեղ պահվում է մեր ժողովրդի դարերով ստեղծած գանձերի մի մասը, և չափազանց կարևոր է այդ գոհարների ամբողջական ուսումնասիրությունն ու ամփոփ տեղեկության տարածումը», – ասել է նա։

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ հսկայական ջանքերի, մեծ զոհողությունների գնով կարողացել են փրկել մշակութային գոհարների մի փոքրիկ մասը: Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է Գևորգ Հինգերորդ Ամենայն հայոց կաթողիկոսին, ով 1918–20թթ.–ին մասնագետների խմբեր են ուղարկել Արևմտյան Հայաստան` հին հայկական ձեռագրեր փնտրելու, հավաքելու և փրկելու նպատակով։

«Սա՛ է մեր հավերժության բանաձևը, և ահա այս պատճառով է, որ մենք կարողացել ենք ամեն անգամ կորցնելով, մաշվելով, այդուհանդերձ, անցնել պատմության քառուղիներով և հասնել 21-րդ դար», – ավելացրել է նա։

Միջոցառմանը մասնակցել է նաև Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը։

Մատենադարանը հիմնվել է 1957թ.–ին։ Ֆոնդում կան պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության մասին հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով գրված հազարավոր ձեռագրեր։

Այսօր Մատենադարանում պահվում է մոտ 18 հազար հին ձեռագիր։ Մատենադարանի ֆոնդը մշտապես համալրվում է։ Միայն վերջին 3–4 տարում այն համալրվել է մոտ 1,5 հազար ձեռագրով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2017
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մայիսի 1–ին
Օդերևութաբաններն անակնկալ են խոստանում Հայաստանի բնակիչներին երկուշաբթի` մայիսի 1–ին:
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: