477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է ապրիլի 22–ից 24–ը սահմանափակել տրանսպորտային միջոցների օգտագործումը
19:20
17 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը Երևանի և մարզերի բնակիչներին հորդորում է ապրիլի 22–ից 24–ը սահմանափակել տրանսպորտային միջոցների օգտագործումը, որպեսզի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների օրերին տրանսպորտային կուտակումներ չլինեն, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ նշված օրերին մայրաքաղաքի փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի։

Մասնավորապես, ապրիլի 23–ին ժամը 08։00–ից 24։00–ն կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը Հանրապետության հրապարակ տանող փողոցներով։ Երթևեկությունը սահմանափակվելու է Ամիրյան փողոցի՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցի՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցի՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծ պողոտայի՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,  Գր.Լուսավորիչ փողոցի՝ Գր.Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից, Խորենացի փողոցի՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից։

Հովհաննիսյանի խոսքով` ապրիլի 24–ին ողջ օրը փակ է լինելու Բաղրամյանի պողոտան, ինչպես նաև մասամբ`Հանրապետության հրապարակը։ Այդ օրը պաշտոնական միջոցառումների կապակցությամբ կփակվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ծառուղիները։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրերի իրականացման գրասենյակի մամուլի ծառայությունը, մշակվել են հատուկ երթուղիներ, որոնցով Երևանի Բրազիլիայի հրապարակից դեպի Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, որտեղ տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը։ Միջոցառման ավարտից հետո ավտոբուսները ուղևորներին կտեղափոխեն Երևան:

Միաժամանակ սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք: