484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի դերասան Ֆրեդ Դավթյանը Հայաստանում կընթերցի «Համընդհանուր թելադրության» տեքստը
18:29
17 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանը Հայաստանում կթելադրի «Համընդհանուր թելադրություն 2015»–ի տեքստը, տեղեկացրեցին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի ծառայությունից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փետրվարի 4–ի հրամանագրով Դավթյանը պարգևատրվել է Պուշկինի մեդալով Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի զարգացման գործում կատարած մեծ ներդրման համար։

«Համընդհանուր թելադրություն» միջազգային կրթական ակցիան առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Համընդհանուր թելադրության նախաձեռնողն է «Համընդհանուր թելադրություն» հիմնադրամը (Նովոսիբիրսկ), որը 2004 թ.–ից ռուսաց լեզվի թելադրություններ է կազմակերպում Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում։ Հայաստանում ակցիայի կազմակերպիչն է Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ակցիայի նպատակն է հնարավորության տալ մարդկանց ստուգել ռուսաց լեզվի սեփական գիտելիքներն ու հետաքրքրություն առաջացնել գրագիտության մակարդակի բարձրացման նկատմամբ։ Բոլոր մասնակիցները կստանան վկայականներ։

«Համընդհանուր թելադրություն 2015»–ը Հայաստանում կմեկնարկի 2015 թ.–ի ապրիլի 18–ին ժամը 16։00–ին Հայ–ռուսական սլավոնական համալսարանում։ Մասնակիցների գրանցումը կսկսվի ժամը 15։30–ին։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի գնահատականներով` 2015 թ.–ին «Համընդհանուր թելադրություն» ակցիային մտադիր է մասնակցել յուրաքանչյուր 7–րդ ռուսաստանցի։ Ողջ աշխարհում կբացվեն ավելի քան 1100 հարթակներ։ Իսկ նախորդ տարի թելադրությունը գրել են անգամ տիեզերքում։

12 տարի առաջ կազմակերպված առաջին թելադրությանը մասնակցել է 150 մարդ։ Տեքստերի հեղինակներն են եղել Դ. Ռուբինան, Զ. Պրիլեպինը, Բ. Ստրուգացկին, Ն. Գոգոլը, Լ. Տոլստոյը և ուրիշներ։ 2014 թ.–ին կազմակերպված թելադրության տեքստի հեղինակն է եղել գրող Ալեքսեյ Իվանովը, ով «Աշխարհագրագետը սղոցեց  գլոբուսը» վեպի հեղինակն է։ Ֆիլմի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը, որը 2013 թ.–ին արժանացել է «Նիկա» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ 2014 թ.–ին «Համընդհանուր թելադրություն» գրագիտության ստուգման ակցիային մասնակցել է մոտ 64 հազար մարդ։

«Համընդհանուր թելադրություն 2015»–ի տեքստի հեղինակը ռուս գրող Եվգենի Վոդոլազկինն է։

Թելադրությունները կթելադրեն, մասնավորապես, նորաձևության պատմաբան Ալեքսանդր Վասիլևը, «Նեսչաստնիչ սլուչայ» խմբի մենակատար Ալեքսեյ Կորտնևը, հեռուստահաղորդավարներ Օլգա Շելեստը, Անտոն Կամոլովը, Յանա Չուրիկովան, Բորիս Կորչևնիկովը, Օլգա Ուշակովան, Վլադիմիր Պոզները, Օկսանա Ֆյոդորովան, Դմիտրի Շեպելյովը, դերասան Կոնստանտին Կրյուկովը, «POLA NEGRI» 3D մյուզիքլի աստղ Իրինա Մեդվեդևան, երգիչ և Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Օգտակար խորհուրդներ» հաղորդման վարող Սերգեյ Պերևերզևը, դերասանուհի և երգչուհի Ելիզավետա Արզամասովան, լրագրող և երաժշտական քննադատ Արտեմի Տրոյիցկին, դերասան և բեմադրող–ռեժիսոր Մաքսիմ Վիտորգանը, երգիչ Անտոն Բելյաևը։

Այս տարի ընտրվել է ոչ թե հրապարակախոսական տեքստ, այլ` գեղարվեստական։ Թելադրության տեքստը գաղտնի է պահվում, այն չեն ուղարկում էլեկտրոնային փոստով և անգամ չեն ցուցադրում թելադրողներին։ Սերգեյ Պերևերզևը, ով երկու տարի թելադրել է տեքստը, նշում է. «Անգամ թելադրողները թելադրությունից ընդամենը 10 րոպե առաջ են ծանոթանում տեքստին»։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: