486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
НТВ–ն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ կցուցադրի
17:13
17 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. НТВ հեռուստաընկերությունը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ կցուցադրի։Վավերագրական ֆիլմը կոչվում է «Ցեղասպանություն. սկիզբ»։

«Այդ սարսափելի իրադարձությունները հայ ժողովրդի կյանքը բաժանել են երկու մասի` «ցեղասպանությունից առաջ» և «ցեղասպանությունից հետո»։ «Ցեղասպանություն. սկիզբ» ֆիլմը հարյուրամյա վաղեմություն ունեցող պատմությունն առավելագույնս հստակ և ստույգ ներկայացնելու փորձ է։ Ֆիլմում օգտագործվել են ողջ մնացած սակավաթիվ ականատեսների պատմություններն ու արխիվային փաստաթղթերը»,– նշված է հեռուստաընկերության կայքում։

Բացառիկ վկայությունների, գրառումների, կինոխրոնիկայի կադրերի, պատմաբանների, քաղաքական գործիչների, լրագրողների հարցազրույցների և գեղարվեստական  մեկնաբանության միջոցով հեղինակները փորձել են վերականգնել 1915 թվականի անհայտ էջերն ու ժամանակագրությունը։

Իրենց հարցերի պատասխանը գտնելու համար ֆիլմի հեղինակները մեկնել են Թուրքիա, եղել են երկրի տարածքում մինչ օրս պահպանված միակ հայկական գյուղում։ Բացի այդ, նրանք կարողացել են ցեղասպանությունից փրկված մարդկանց գտնել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։