480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի հայ փախստականները Բաքվից 1 տրլն եվրոյի փոխհատուցում են պահանջում
18:11
16 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի հայ փախստականները Բաքվից 1 տրլն եվրոյի փոխհատուցում են պահանջում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Ադրբեջանի հայերի ասամբլեայի նախագահության անդամ Տատյանա Մինասյանը։

Ըստ նրա, 80–ականների վերջի/90–ականների սկզբում Ադրբեջանում հայկական դաժան ջարդերից հետո ադրբեջանահայերը ստիպված էին լքել այդ հանրապետության տարածքը։

«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն արդեն մի ամբողջ դար աչք է փակում Հայոց ցեղասպանության վրա։ Այնտեղից էլ սկսվել է հանցագործությունների հաջորդական ռեակցիա, որը տանում է Ադրբեջան»,– ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի հայ փախստականները պահանջում են ադրբեջանցիների կազմակերպած Ցեղասպանության ճանաչում։ «Նաև պահանջում ենք մեր նախնիների արյունով ներծծված Հայրենիքի վերադարձ, պահանջում ենք Հայաստանին 1 տրլն եվրոյի հասցրած վնասների փոխհատուցում»,– նշեց Մինասյանը։

Ադրբեջանի հայերի ասամբլեայի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանն իր հերթին նշեց, որ բազմաթիվ հզոր երկրներ, մասնավորապես, ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան աչք են փակում մարդու իրավունքների ազատության հարցերի վրա։

«Միջազգային հանրությունն ու գերտերությունները պետք է վերանայեն հայկական տարածքներին վերաբերող հարցերը, որոնք հենց այնպես նվիրվել են Ադրբեջանին։ Այդ երկրի բնակիչները պնդում են, որ հայերը «զավթել են ադրբեջանական հողերի 20 տոկոսը», բայց մենք չենք խոսում, որ մեր տարածքները` Հյուսիսային Արցախը, Գանձակը, Հարդմանն ամբողջովին Ադրբեջանի կազմում են»,– նշեց Մելիքյանը։

Ըստ նրա, հայ փախստականները, որոնց թիվը Հայաստանում հասնում է մոտ 100 հազարի, առաջին տարին չէ, որ պայքարում են, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի իրենց խնդիրներին, պատմական հայրենիքի զրկվելու խնդրին։

«Այնպիսի տպավորություն է, որ հենց գերտերությունները չեն ցանկանում մեր տարածաշրջանում կայունություն, և անում են ամեն ինչ, որ ազգային փոքրամասնությունների և փախստականների հարցն այդպես էլ չի լուծվել»,– ավելացրեց Մելիքյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։