486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ընտանի կենդանիների վրա հարձակման ավելի քան 430 գայլ է սպանվել Հայաստանում 3 տարիների ընթացքում
17:55
16 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 430 գայլ է ոչնչացվել  Հայաստանում 3 տարվա ընթացքում, հինգշաբթի կառավարության նիստում ասաց հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։

Գայլերի թվի աճի և հոտերի վրա հարձակումների ակտիվացման կապակցությամբ Հայաստանի կառավարությունը 2011 թվականին թույլ է տվել այդ կենդանիների որսը, որի մեկ գլխի համար 100 հազար դրամի (մոտ 210 դոլար) ֆինանսական պարգևատրում է տրամադրվում։

«Երեք տարվա ընթացքում որսացել են 434 գլուխ, որոնցից գրեթե բոլորը սպանվել են այն բնակավայրերի մոտակայքում, որտեղ դրանք հարձակվել են ընտանի կենդանիների վրա»,– ասաց Գրիգորյանը։

Նախարարը նշեց, որ 200 գայլ սպանելու համար պարգևավճարներին կառավարությունը պահուստային ֆոնդից 2015 թվականին հատկացրել է մոտ 25 միլիոն դրամ (գրեթե 53 հազար դոլար)։

Նա միաժամանակ նշեց, որ ծրագրվել էր, որ յուրաքանչյուր սպանված գայլի համար պետությունը 100 հազար դրամի պարգևավճար կվճարի, սակայն հաշվի չէին առնվել եկամտահարկերը, ինչի պատճառով իրական վճարները կազմել են 75-76 հազար դրամ (մոտ 160 դոլար) մեկ գլխի դիմաց։

Այս կապակցությամբ, ըստ նրա, այս տարվանից պարգևավճարի չափը կբարձրանա մինչև 123.3 հազար դրամ (մոտ 260 դոլար)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: