480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երեխաները ֆլեշմոբ կկազմակերպեն և կոչ կանեն պահպանել Թուրքիայի տարածքում գտնվող Անի քաղաքը
16:49
15 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 18–ին Երևանում 1.5 հազար երեխաների մասնակցությամբ պարային ֆլեշմոբ կանցկացվի։ Ֆլեշմոբի նպատակն է թույլ չտալ, որ ավերվի Թուրքիայի տարածքում գտնվող հնագույն Անին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց միջոցառման նախաձեռնող, «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն, համանուն հեռուստահաղորդման հեղինակ և հաղորդավար Կարին Տոնոյանը։

Անին` «Հազար ու մի եկեղեցու քաղաքը», միջնադարյան հայկական ավերված քաղաք է, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում (պատմական Արևմտյան Հայաստան)։ 961–ից մինչև 1045 թվականն ընկած ժամանակահատվածում Անին հայկական թագավորության մայրաքաղաքն էր։ Անիով էին անցնում մի քանի առևտրային ուղիներ, իսկ կրոնական շենքերը, պալատներն ու պաշտպանական շինություններն աշխարհում տեխնիկական և գեղարվեստական առումով ամենակատարյալ շինություններից էին։ Թուրքիան 2012 թվականից Անիում վերականգնողական աշխատանքներ է սկսել։

«Ֆլեշմոբը կսկսվի տեղական ժամանակով 19։00–ին Հանրապետության հրապարակում։ Պարային մասից հետո կանցկացվի մոմավառության արարողություն»,– նշեց Տոնոյանը` կոչ անելով բոլոր ցանկացողներին մասնակցել դրան։

Միջոցառմանը կմասնակցեն Երևանի և Հայաստանի մարզային դպրոցների, ինչպես նաև մայրաքաղաքի տարբեր պարային դպրոցների  7-17 տարեկան 1.5 հազար երեխաներ։

Տոնոյանի խոսքով` յոթ տարի շարունակ «Հայ ասպետ» ինտելեկտուալ մանկական ծրագրի հաղթողներն այցելում են Թուրքիայի հայկական քաղաքներ։ «Եվ ամեն տարի մենք տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիան համառորեն մաքրում և ոչնչացնում Հայաստանի մշակութային հուշարձանները դրանք վերականգնելու քողի տակ։ Հիմնականում դա կատարվում է Անի քաղաքում, որտեղ այդ հուշարձանները քիչ թե շատ պահպանվել են»,– ասաց հաղորդավարուհին։

Նա պատմեց, որ նախորդ տարի Անիում հենց հնագույն տաճարների կողքին շինհրապարակներ են կառուցվել։ «Մենք լսել ենք, թե ինչպես են զբոսավարները, օտարերկրացի զբոսաշրջիկներին Անիի տաճարների գրառումները ներկայացնելիս, ասել, որ դրանք պատկանում են ոչնչացված ժողովրդի։ Մենք շատ վրդովված էինք»,– ավելացրեց Տոնոյանը։

Ըստ նրա, այդ պատճառով առաջացավ ՅՈՒՆԵՍԿՕ–ին ուղղված ստորագրահավաք սկսելու գաղափարը, որով կոչ է արվում հետևել Անիի վերականգնողական աշխատանքներին` հայկական մշակութային հուշարձանների լրիվ ոչնչացում թույլ չտալու համար։ «Ստորագրահավաքն անցկացվել է 2014 թվականի հոկտեմբեր–նոյեմբերին, մեզ հաջողվել է հավաքել ավելի քան 10 հազար ստորագրություն, որոնք հետագայում ուղարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ։ Հաջորդ քայլը ֆլեշմոբն է»,– նշեց Տոնոյանը։

Ֆլեշմոբի ընթացքում «Հայ ասպետ» ծրագրի մասնակիցները հինգ լեզվով կդիմեն ամբողջ աշխարհի դեռահասներին միասին Անիի պահպանման համար պայքարին միանալու, ինչպես նաև հայ վարպետներին պատմական հուշարձանների վերականգնման գործընթացին միանալու կոչով։ Միջոցառման համար գրվել է «Դարձիր իմ Անի» երգը, որի ներքո էլ կանցկացվի պարային ֆլեշմոբը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար: