485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Երևանի քաղաքապետը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ ծառեր է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտում
16:40
11 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին ծառեր է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտում:

Հարկ է նկատել, որ հուշահամալիրի հարակից տարածքը քաղաքապետարանի կողմից նաև ամբողջությամբ բարեկարգվել է: Պատասխանելով լրագրողների հարցերին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` համաքաղաքային ծառատունկին ակտիվ մասնակցության համար:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությունը համաքաղաքային ծառատունկերին, և օգտվելով առիթից՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորին՝ հերթական անգամ մեր կոչին արձագանքելու և մեր կողքին լինելու համար: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` այս անգամ դեսպանների հետ ծառատունկը մենք իրականացրեցինք Ծիծեռնակաբերդի հարակից լանջի հատվածում», - նշել է Տարոն Մարգարյանը:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն էլ իրենց հերթին, ողջունելով նախաձեռնությունը, նշել են, որ այն անչափ կարևոր է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, այլև ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով: Նրանք առանձնակի կարևորել են նաև ծառատունկի համար ընտրված վայրը՝ նշելով, որ տնկված յուրաքանչյուր ծառով նրանք յուրովի զորակցություն են հայտնում հայ ժողովրդին:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտում կազմակերպված ծառատունկի շրջանակում տարածքը համալրվեց շուրջ 500 տնկիներով:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։