478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երեխաները Սոչիում կմասնակցեն Պատանի հայրենակիցների համաշխարհային առաջին խաղերին
10:56
11 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի 33 երկրների մոտ 650 երեխաներ կմասնակցեն Պատանի հայրենակիցների համաշխարհային առաջին խաղերին Սոչիում, հայտնում են կազմակերպիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Պատանի հայրենակիցների համաշխարհային առաջին խաղերը` արտերկրում բնակվող հայրենակիցների երեխաների շրջանում մարզական միջազգային մրցումները, կանցկացվեն Սոչիում ապրիլի 11–17–ը։ Ծրագրվում է, որ խաղերն ավելի քան 650 երեխա կհավաքեն ԱՊՀ, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի 33 երկրներից։

«Ռուսական աշխարհն ապրում է։ Կարծես թե բոլորը հակամարտությունների մեջ են։ Բայց գալիս են երեխաներ և Աբխազիայից, և Վրաստանից, և Ուկրաինայից, և Հայաստանից, և Ադրբեջանից։ Եվ դա մեր հաղթանակն է` ամենակարևորը։ Կարելի է ցանկացած ձևով կոչել դա` սկաուտական, պիոներական շարժում, Արտեկի վերածնունդ, եթե դա իմ գործընկերների սրտով է, ինչպես ցանկանում եք, բայց դա ռուսական աշխարհի, հոգու ուժի վերածնունդ է, որը միշտ ներկա է մեր գործերում»,– ասվում է «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ, նախագծի համակարգող Օթարի Արշբայի հաղորդման մեջ։

2015 թվականին Խաղերը նվիրված են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70–ամյակին և կոչված են ամրապնդել սպորտային և մարդասիրական կապերը, երեխաների ընկերությունը և ներգրավել դեռահասներին ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մեջ։

Խաղերի մարզական ծրագիրն ընդգրկում է 3×3 բասկետբոլի, վոլեյբոլի, մինի–ֆուտբոլի, սեղանի թենիսի և շախմատի մրցումներ։ Մրցումների պատանի մասնակիցների համար մշակված է հագեցած կրթամշակութային ծրագիր` ուղղված երիտասարդության շրջանում հայրենասիրության դաստիարակումը ռուսաց լեզվի իմացության, հայրենական, այդ թվում, ռազմական պատմության, մշակույթի, ազգային ավանդույթների, ներկայիս համաշխարհային իրողություններում Ռուսաստանի տեղը հասկանալու հիման վրա։

Բոլոր հանդիսավոր միջոցառումներին հրավիրված են պատվավոր հյուրեր, հայտնի մարզիկներ և օլիմպիական չեմպիոններ, հասարակական և քաղաքական գործիչներ, Պետական դումայի պատգամավորներ։

Խաղերի կազմակերպիչներն են` Ռուսաստանի սպորտի նախարարությունը, կրթության և գիտության նախարարությունը, մշակույթի նախարարությունը, Ռոսսոտրուդնիչեստվոն, «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Դպրոցական սպորտի համառուսական ֆեդերացիան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»: