487.42
-0.56
573.79
-3.88
8.14
+0.05
+5
Եղանակը Երևանում
Հայ
Քարդաշյան քույրերը խոստացել են սովորել մայրենի լեզուն և շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար
19:01
09 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Քարդաշյան քույրերը, որոնք Երևան են ժամանել նախօրեին,  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ խոստացել են սովորել մայրենի լեզուն և շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ամերիկացի ռեալիթի շոուի աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը չորեքշաբթի ժամանել է Երևան։ Քարդաշյանը Հայաստան է ժամանել իր ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, իրենց փոքր դուստր Նորթի և քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ։ Ժամանման առիթը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է։

Քարդաշյանները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ տպավորված են Հայաստանով և մարդկանց ջերմ վերաբերմունքով:

Հյուրերը տեղեկացրել են, որ նախատեսում են շրջել Հայաստանի պատմական տարբեր վայրերով՝ պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու և նախնիների հայրենիքը բացահայտելու նպատակով:

Քույրերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին և երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում: Նրանք ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար և նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ։

Քարդաշյաններն ընդգծել են, որ այսուհետ ևս շարունակելու են ակտիվորեն պայքարել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման համար և կարևորել այդ հարցի շուրջ համայն հայության համախմբման գործոնը:

Վարչապետը կարևորել է Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է այն փաստը, որ Քարդաշյան ընտանիքը, ինչպես և աշխարհասփյուռ հայությունը, չեն մոռանում իրենց արմատները և պատմական հայրենիք այցելությամբ ավելի ճանաչելի են դարձնում մեր երկիրը:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Քարդաշյան ընտանիքի անդամներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներ է նվիրել: --0--
 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
16 Նոյեմբերի 2017
«Խոստում» ֆիլմը ստացել է համանուն առաջին մրցանակը
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքն առաջին մրցանակն է ստացել:
20:15
16 Նոյեմբերի 2017
Դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» վաճառվել է աճուրդում 450 մլն դոլարով
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» (Salvator Mundi) չորեքշաբթի վաճառվել է Նյու Յորքի Christie's աճուրդում։
19:43
16 Նոյեմբերի 2017
Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել մեկ օրում (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել մեկ օրում:
18:11
16 Նոյեմբերի 2017
Հայաստանը խստացնում է անչափահասներին ծխախոտի և ալկոհոլային խմիչքների վաճառքը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խստացնել անչափահասներին ծխախոտը և ալկոհոլային խմիչքները վաճառելու վերահսկողությունը։  
14:27
16 Նոյեմբերի 2017
Որքա՞ն են կշռում դպրոցականի գիտելիքները կիլոգրամներով (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
«Նովոստի Արմենիա» գործակալությունը որոշել է ավելի պատկերավոր ներկայացնել, թե «որքան են կշռում» միջին վիճակագրական հայ դպրոցականի գիտելիքները։
12:16
16 Նոյեմբերի 2017
Կաղանդ պապը ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Ձմեռ պապիկների հնգյակում է
Կաղանդ պապը ներառվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Ձմեռ պապիկների հնգյակում։
16:46
15 Նոյեմբերի 2017
Հայտնի է դարձել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի հարսանիքի օրը
Հայտնի է դարձել  Ալեքսիս Օհանյանի և նրա հարսնացուի` ամերիկացի թենիսիստուհի  Սերենա Ուիլյամսի ամուսնության օրը։
11:00
15 Նոյեմբերի 2017
Դավթաշենի կամրջից նետված երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր
Օրեր առաջ Դավթաշենի կամրջից ցած նետված 39-ամյա երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր։
16:04
14 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է վարկային գծի նոր պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով նոր պրոդուկտ` «Սուպեր Քարտ»:
14:51
14 Նոյեմբերի 2017
ՀՀԿ պատգամավորը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը, օրենքը ցանկացած դեպքում ընդունվելու է
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը:
11:45
14 Նոյեմբերի 2017
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կծառայեն բանակում. Շարմազանով
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կարող են բանակ զորակոչվել:
21:05
13 Նոյեմբերի 2017
Չկայացած ամուսնություն. 27–ամյա երիտասարդը փորձել է առևանգել աղջկան Էջմիածնում
Հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը: