487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն Հաղթանակի 70–ամյակի առթիվ գործարկում է 9may.ru թարմացված պորտալը
14:39
09 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն Հաղթանակի 70–ամյակի առթիվ գործարկում է 9may.ru թարմացված պորտալը, որն ավելի ինտերակտիվ է դարձել և համալրվել է նոր թեմաներով։ Պորտալի գործընկերը «Ֆիրմա Մելոդիա» ձայնագրման ընկերությունն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

9may.ru կայքը ստեղծվել է 2005 թվականին Հաղթանակի 60–ամյակի կապակցությամբ և այս տարի 10–ամյա հոբելյանն է նշում։ 

«Մենք հպարտանում ենք, որ գործակալության` Մեծ հաղթանակին նվիրված մեծ թվով նախագծերի շրջանակում կա 9may.ru–ն։ Այս տարի պորտալը նշում է 10–ամյա հոբելյանը։ Վերագործարկումը թույլ է տվել պահպանել և բազմապատկել բացառիկ կոնտենտը` կայքն ավելի ժամանակակից և լայն լսարանին հասկանալի դարձնելով»,– ասաց «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի Риа.ру կայքի գլխավոր խմբագիր Կիրիլ Կիրյանովը։

9may.ru թարմացված կայքում հայտնվել են միանգամից մի քանի բաժիններ, որոնք համադրում են տեղեկատվության տրամադրման տարբեր ձևաչափեր` այցելուները կկարողանան լսել պատերազմական տարիների երգեր, կարդալ 1941-1945 թվականների Խորհրդային լրատվական բյուրոյի ամփոփագրերը, դիտել ինֆոգրաֆիկա և արխիվային լուսանկարներ, ինչպես նաև իմանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևորագույն հերոսամարտերի մասին «Կարմիր բանակի 15 հարվածները» մուլտիմեդիոն նախագծի շարքից, որը Հաղթանակի առիթով թողարկված «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի ևս մեկ հատուկ նախագիծն է։

«Մարդիկ» բաժնում հավաքվել են այն մարդկանց և ընտանիքների պատմությունները, որոնք տեսել են պատերազմը։ Այդ բաժինը լրացվում է կայքի ընթերցողների շնորհիվ` նրանք պատմություններ և լուսանկարներ են ուղարկել խմբագրություն։ Կայքում կարելի է նաև լուրեր իմանալ Հաղթանակի տարեդարձի տոնակատարության նախապատրաստման և ամբողջ աշխարհով «Գեորգիևյան ժապավեն» ակցիայի մասին։

«Կայքի գոյության 10 տարիների ընթացքում կուտակվել է պատերազմի մասնակիցների, իրենց նախնիների մասին օգտագործողների պատմությունների հսկայական ծավալ։ Մենք պորտալում տեղադրել ենք աներևակայելի, հերոսական պատմություններ, որոնք արժանի են, որ դրանց մասին իմանան»,– պատմել է Կիրյանովը։

«Ֆիրմա Մելոդիա» ԴՊՈՒՁ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կրիչևսկու խոսքով, կայքում կտեղադրվեն «Մեղեդիներ» բացառիկ արխիվի զինվորական երգերի ձայնագրություններ։

«Հայրենական մեծ պատերազմի տարիներին երգերը միավորում էին ժողովրդին, օգնում զինվորներին տոկուն մնալ և հաղթել, հիշեցնում էին հարազատ ընտանիքների մասին։ Դրանք հսկայական վերածնող ուժ ունեն, այդ երգերը ոչ միայն օգնել են ժողովրդին հաղթահարել ցավը, վիշտը, կորուստները, այլ նաև աներևակայելի կերպով միավորել են ազգը, Հաղթանակի նկատմամբ ուժ են ներշնչել»,– նշել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:39
09 Նոյեմբերի 2017
Աչքի եզակի վիրահատություններ Երևանում. փոքրիկներ են վիրահատվել
Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։