484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Նոր օրինագիծը պարտադրում է հայկական ՈԱԿ–ներին մանրամասն ֆինանսական հաշվետվություն ներկայացնել պետական մարմիններին
18:05
08 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարության մշակած «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրինագիծը պարտավորեցնում է ՈԱԿ–ներին մանրամասն ֆինանսական հաշվետվություն ներկայացնել պետական մարմիններին, ինչը դրանց գործունեությունն ավելի թափանցիկ է դարձնում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը։

«Նոր օրինագիծն ընդլայնում է ՈԱԿ–ի լիազերությունները և ֆիզիկական և իրավաբանական անձանց միավորման հնարավորությունները»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Մկրտչյանը։

Երկրորդ կարևոր դրույթը, նրա խոսքով, ինքնակառավարման հնարավորություններն են։ «Օրինագիծը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին ինքնուրույն որոշել, թե կառավարման որ ձևը կարող է կիրառվել ՈԱԿ–ի կառուցվածքում»,– ասաց փոխնախարարը։

Կարևոր դրույթները, նրա խոսքով, նաև կամավորների ներգրավման  և ձեռնարկատիրական գործունեության թույլտվության հնարավորությունն են։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի տնօրեն Հոա Բին Աջեմյանն (Hoa-Binh Adjemian) իր հերթին նշեց, որ նա և իր գործընկերները հույս ունեն, որ օրինագիծը կդիտարկվի առաջիկայում վերադաս մարմիններում։

«Եվ մենք իսկապես գոհ ենք Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքներից, որոնք մեզ օգնել են համաձայնեցված նախագիծ ստեղծել»,– նշեց Աջեմյանը։

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն–ՍԻՎԻՏԱՍ» կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Շաղաֆյանը նշեց, որ օրինագիծն ազատականացված է։

Նա մասնավորապես կարևորեց այն, որ նոր օրինագիծը հնարավորություն է տալիս ՈԱԿ–ներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը թույլ կտա հասարակական կազմակերպություններին ավելի ինքնուրույն լինել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: