486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ եկեղեցին քննարկում է Կոմիտասի սրբադասման հարցը
16:25
08 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ եկեղեցին դիտարկում է մեծ կոմպոզիտոր Կոմիտասի սրբադասման հարցը, չորեքշաբթի լրագրողներին ասաց սրբադասման կարգի կազմակերպման հանձնաժողովի ղեկավար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ըստ նրա, հարցը քննարկվում է արդեն մի քանի տասնամյակ, դրա ուսումնասիրության համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ։

«Ժողովուրդն արդեն վաղուց է նրան սրբերի կարգին դասել, սակայն հատկապես առանձին անձանց սրբադասման եկեղեցական ընթացակարգերը զգալիորեն երկարատև են և բարդ»,– ասաց Հովհաննիսյանը։

Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ,  1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր:

1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:

1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը: –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։