484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հասարակության հանդուրժողականությունը հիմնական գործոնն է խտրականության դեմ պայքարում. արդարադատության նախարար
16:00
08 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հասարակության հանդուրժողականությունը հիմնական գործոնն է խտրականության դեմ պայքարում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։

«Խտրականության թեման բավականին արդիական է և հետաքրքրում է հասարակության ամենատարբեր շերտերին, քանի որ այն վերաբերում է բոլորին։ Օգտվելով տարատեսակ գրականությունից` ես փորձեցի գտնել ժողովրդավարության հասկացության ձևակերպումները, և միակ օպտիմալ տարբերակը, որը ինձ հաջողվեց ձևավորել իմ գիտակցության մեջ, հանդուրժողականությունն է, որը, իմ կարծիքով, ժողովրդավարության հիմքն է», – ասաց արդարադատության նախարարը։

Նրա կարծիքով` խոսելով խտրականության արգելքի և օրենսդրական միջոցների մասին, որոնց օգնությամբ կարելի է հասնել դրան, հարկավոր է նշել, որ ամեն ինչի հիմքը նույն հանդուրժողականությունն է։ «Մենք պետք է մեր հասարակության մեջ ձևավորենք հանդուրժողականության մթնոլորտ և ոչ միայն հասարակական մտածելակերպի տեսակետից, այլ նաև անձնային մակարդակում, մեր քաղաքացիների շրջանում ստեղծել հանդուրժողականության կուլտուրա և փորձել մարդկանց բացատրել այդ հարցի կարևորությունը», – հայտարարեց նախարարը։

«Բոլորս գիտենք, որ Հայաստանում այսօր ընթանում է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, և հատուկ հանձնաժողովն աշխատում է առանձին հարցերի լուծման ուղղությամբ, որոնցից մեկը մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման արդյունավետ համակարգերի որոնումն է», – ավելացրեց Մանուկյանը։

ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրք Լորենցն իր հերթին նշեց, որ խտրականության թեման վերաբերում է ոչ միայն առանձին մարդկանց, այլ նաև հասարակությանը։

ԵՄ–ն բազմիցս կոչ է արել Հայաստանին օրենսդրական փոփոխություններ կատարել` բնակչության առանձին խմբերի խտրականությունը թույլ չտալու, ընտանեկան բռնությունը կանխելու, կանանց իրավունքները պաշտպանելու համար։ ԵՄ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը 2015 թ.–ի մարտի 10–ին ներկայացված զեկույցում կոչ է արել հայկական իշխանությունները ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի` կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխման հայեցակարգը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: