480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԵ–ն ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված սուրբ նահատակների հիշատակի օր կհայտարարի
14:55
08 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 24–ը կսահմանի ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր` «Յիշատակ սրբոց նահատակաց, որը կատարեցան յընթացս Ցեղասպանութեանն Հայոց վասն հաւատոյ և վասն հայրենեաց», չորեքշաբթի լրագրողներին ասաց Զոհերի սրբադասման կարգի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը նշանակված է ապրիլի 22–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ տեղի կունենա հսկման արարողություն, կընթերցվեն աղոթքներ և կսկսվի սրբադասման կարգը, որը տեղի կունենա ապրիլի 23–ին։

Նա նշեց, որ արդեն հաջորդ օրը` ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի կունենա հիշատակման խոշոր հանդիսավոր արարողություն, որի ժամանակ ներկա կլինեն եկեղեցականներ, տարբեր պետությունների առաջնորդներ, պաշտոնատար անձինք և հրավիրված հյուրեր։

«Արարողության ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, որոնք մինչև հիմա պահվել են Դերզորում, Կիլիկիայի կաթողիկոսությունում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, կմիավորվեն մեկ ընդհանուր մասնատուփում, որը կսրբագործվի», – ասաց Հովհաննիսյանը։ 

Նա նաև նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո ամեն տարի ապրիլի 24–ին Հայ Առաքելական Եկեղեցին կմատուցի ոչ թե հոգեհանգստի, այլ բարեխոսության կարգ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր հերթին նշեց, որ եկեղեցին չի սրբադասի Հայոց ցեղասպանության զոհերին անուն առ անուն և չի հրապարակի սրբադասվողների թիվը` կազմակերպելով զանգվածային սրբադասում։

«Մեզ համար կարևոր է Ցեղասպանության հետևանքով այդքան մարդկանց մահվան փաստը, սակայն պակաս կարևոր չէ նաև Հայաստանում սրբադասման կարգի վերսկսման փաստը, որը չի իրականացվել վերջին 400 տարում», – ասաց Գալստանյանը։

Նա նշեց, որ վերջինը հայոց պատմության մեջ սրբադասվել է պատրիարք Մովսես Տաթևացին, ով մահացել է 1650–ականներին, իսկ սրբադասվել է 100 տարի հետո` 1750–ականներին։

Նրա խոսքով` սրբադասման համար չորս պայման է անհրաժեշտ` նահատակությունը հավատքի ու հայրենիքի համար, սրբակյացությունը՝ սրբակենցաղ կյանքը, հրաշքների առկայությունը կենդանության օրոք կամ մահվան ժամանակ, հավատքի քարոզչությունը, տարածումը: Հենց այս պայմանները հիմք ընդունելով էլ որոշում է ընդունվել սրբադասել Հայոց ցեղասպանության զոհերին։

«Սրբադասման հետ կապված գրեթե բոլոր մանրամասներն արդեն քննարկվել և պատրաստվել են, մասնավորապես` հաստատվել է շարականը, որը գրվել է դեռևս 25 տարի առաջ և կօգտագործվի Հայոց ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակման ժամանակ, պատրաստվում են սրբապատկերներն ու աղոթքները», – ասաց Գալստանյանը։

Մոտ 10 տարի քննարկումից հետո առաջարկվել է քննարկել այս սարսափելի իրադարձությունների  նահատակների սրբադասման հնարավորությունը։ Սրբադասման հանձնախումբը Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին 2013 թվականին ներկայացրել է սրբադասման հնարավորությունը, որի համաձայն դարեր անց`  2015 թվականի ապրիլի 23–ին, կկայանա Հայոց եղեռնի անմեղ զոհերի  սրբադասման կարգը։

Դրա համար մշակվել է սրբադասման հատուկ կարգ, որում կարևոր դեր է խաղում հատուկ մարտիրոսագրության ընթերցումը։ Կանցկացվի նաև լուսանկարների օծման կարգ, մասունքների երկրպագություն, որը կուղեկցի աղոթքներով։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։
15:13
21 Հունիսի 2017
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում
Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:  
13:35
21 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանն «անսպասելի» ֆոտոսեսիա է անցկացրել կնոջ հետ (ՖՈՏՈ)
Գարիկ Մարտիրոսյանը հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիայի է մասնակցել կնոջ հետ: