485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայաստանը միացել է Առողջության համաշխարհային օրվան «Սննդամթերքի անվտանգություն» կարգախոսով
14:45
07 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը միացել է ապրիլի 7–ին Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից նշվող Առողջության համաշխարհային օրվան, որը 2015 թվականին անցկացվում է «Սննդամթերքի անվտանգություն» կարգախոսով։

Ինչպես լրագրողներին երեքշաբթի հայտնեց Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԿ–ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, 2015 թվականին օրվա թեմա է դարձել «Սննդամթերքի անվտանգությունը», քանի որ սննդամթերքն առողջության կարևոր երաշխիք է։

«Բազմաթիվ զարգացող երկրներում, այդ թվում, նաև Հայաստանում, սննդամթերքի անվտանգության հարցը շատ արդիական է ոչ միայն հասարակության, այլ նաև կառավարությունների համար, որոնք պետք է այդ հարցերին մեծ ուշադրություն դարձնեն»,– ասաց Բուզետոն։

ԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանն իր հերթին նշեց, որ կազմակերպության տվյալներով, ոչ անվտանգ սննդամթերքը տարեկան մոտ 2 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, ընդ որում, նրանց հիմնական մասը երեխաներ են։

Նա ընդգծեց, որ ախտածին մանրէները, վիրուսները, մակաբույծները կամ սննդում պարունակվող քիմիական նյութերն ավելի քան 200 հիվանդությունների պատճառ են` փորլուծությունից մինչև քաղցկեղ, և հիվանդությունների թիվը մշտապես աճում է։

«Առողջապահության համաշխարհային օրը, որն այս տարի անցկացվում է «Ֆերմայից մինչև ափսե` անվտանգ դարձնել սննդամթերքը» կարգախոսով, հնարավորություն է ընձեռում կառավարական տարբեր հատվածներում` մենատնտեսների, արտադրողների, մանրածախ առևտրի ոլորտում, բուժաշխատողների, ինչպես նաև սպառողների ուշադրությունը հրավիրել սննդամթերքի անվտանգության կարևորությանը»,– ասաց Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ ներկայում մոլորակի բնակչության համար արդիական է սննդամթերքի անվտանգության հարցը, քանի որ շատ կարևոր է օգտագործել թարմ, օգտակար, կարևորը` որակյալ սնունդ, առողջությունը պահպանելու համար։

Առողջությաան համաշխարհային օրը գլոբալ արշավ է, որն ուղղված է մեր մոլորակի յուրաքանչյուր բնակչի ուշադրությունն առողջության և առողջապահության խնդիրներին դարձնելուն առողջության պաշտպանության և մարդկանց բարեկեցության համար համատեղ գործողություններ կատարելու նպատակով։

Առողջության համաշխարհային օրը (World Health Day) նշվում է ամեն տարի ապրիլի 7–ին 1948 թվականին (World Health Organization, WHO) Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստեղծման օրը։ Այդ պատմական պահից անցած ժամանակի ընթացքում Առողջության համաշխարհային կազմակերպության անդամ են դարձել աշխարհի 194 պետություններ։ Առողջության օրվա ամենամյա անցկացումն ավանդույթ է դարձել 1950 թվականից։ Օրվա միջոցառումներն անցկացվում են նրա համար, որ մարդիկ հասկանան, թե ինչ է նշանակում առողջությունն իրենց կյանքում։

Իսկ առողջապահական կազմակերպությունները կոչված են լուծել այն հարցը, թե ինչ է պետք անել, որ մարդկանց առողջությունն ամբողջ աշխարհում ավելի լավը լինի։ Ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է մոլորակի առողջապահության առջև կանգնած գլոբալ խնդիրներին և անցկացվում է տարբեր կարգախոսներով` «Քո արյան անվտանգությունը շատերի փրկությունն է», «Ակտիվությունը երկարակեցության ճանապարհ է», «Հղիությունը կյանքի հատուկ իրադարձություն է։ Անվտանգ դարձնենք այն», «Պաշտպանենք առողջությունը կլիմայի փոփոխություններից»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։