485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Հիշում եմ։ Հպարտանում եմ» ավտոակցիան է մեկնարկել Երևանում Հաղթանակի 70–ամյակի տոնակատարության շրջանակում
13:45
07 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Հիշում եմ։ Հպարտանում եմ» ավտոակցիան է մեկնարկել երեքշաբթի Երևանում Հաղթանակի 70–ամյակի տոնակատարության շրջանակում։ 

Միջոցառման կազմակերպիչ «Ռուս–Հայկական երիտասարդական միասնությունը» նշում է, որ ակցիայի գլխավոր նպատակը նոր սերունդներին թույլ չտալն է մոռանալ նախորդ դարի ամենասարսափելի պատերազմում Մեծ հաղթանակի գինը, որի ժառանգորդն ենք այսօր, հիշեցնել, թե ինչով և ումով պետք է հպարտանանք և չմոռանանք։

Гоар Гумашян«Ավտոարշավը կազմակերպել են մեր կազմակերպության ակտիվիստները, և այն անցկացվում է «Հիշում եմ։ Հպարտանում եմ», «Շնորհակալություն պապիս` հաղթանակի համար», «Շնորհակալություն վետերաններին» կարգախոսներով»,– լրագրողներին ասաց «Ռուս–Հայկական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Ղումաշյանը։

Ըստ նրա` ակցիան անցկացվում է առավոտից մայրաքաղաքի տարբեր անկյուններում։

«Մեզ համար շատ կարևոր է երիտասարդության և մեր երկրի քաղաքացիների շրջանում տարածել այն գաղափարը, որ Հայաստանը Հայրենական մեծ պատերազմի ակտիվ մասնակից է, և որ հայերը հիշում և պատվում են այդ օրը»,– ասաց Ղումաշյանը։

Նմանատիպ ակցիաներ, ըստ նրա, նաև ծրագրվում է անցկացնել Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում։ Դրանք, հավանաբար, կանցկացվեն ապրիլի կեսերին և մայիսի սկզբին։

«Մենք երիտասարդության և ավագ սերնդի մարդկանց շրջանում սոցիալական հարցում ենք անցկացրել։ Նրանք, ովքեր ավելի շատ են շփվում ավագ սերնդի հետ, լավ են իրազեկված, մանրամասն գիտեն պատերազմի մասին։ Բայց, ցավոք, երիտասարդության մեծ մասը չգիտի ինչի մասին է խոսքը, և դա շատ վատ է»,– նշեց Ղումաշյանը։

Ըստ նրա, ծրագրվում է նաև Հաղթանակի 70–ամյակին նվիրված մի շարք այլ միջոցառումների անցկացում, որոնք կոչված են իրազեկելու երիտասարդությանն այն մասին, թե ինչ է կատարվել իրականում և ինչ ակտիվ դեր է խաղացել Հայաստանը, ինչ մեծ ավանդ ունի Հաղթանակի մեջ։

«Ապրիլի 9–ին կկայանա Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի թեմային նվիրված կլոր սեղան, որին կմասնակցեն վետերաններ»,– ասաց Ղումաշյանը։

Ավտոմոբիլային ակցիան մեկնարկել է երեքշաբթի ժամը 11։00–ին Ազատության հրապարակից։

акция в честь 70-летия ПобедыՄիջոցառման շրջանակում ակտիվիստներն անցորդներին և ավտոտրանսպորտի սեփականատերերին «Գեորգիևյան ժապավեններ» են բաժանում, ինչպես նաև փակցնում են «Հիշում եմ։ Հպարտանում եմ», «Շնորհակալություն պապիս` Հաղթանակի համար» գրություններ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում ճանապարհային երթևեկության մասնակիցների ավտոմեքենաների ապակիներին։

Գեորգիևյան ժապավենն արտաքին տեսքով և գուներանգով համապատասխանում է «1941- 1945 թթ.–ների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի» մեդալի ժապավենի գույներին։ Հենց այդ պատճառով էլ գեորգիևյան ժապավենը 21–րդ դարում դարձել է նացիզմի նկատմամբ հաղթանակի խորհրդանիշ։

Ակցիան տեղի կունենա «Պապիս Հաղթանակն իմ Հաղթանակն է», «Կապիր. Եթե հիշում ես», «Հիշում եմ։ Հպարտանում եմ», «Մենք Մեծ հաղթանակի ժառանգներն ենք», «Շնորհակալություն պապիս` Հաղթանակի համար» կարգախոսներով։ 

Ակցիայի կազմակերպիչը «Ռուս–Հայկական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունն է` Երևանում ԳՄՌԿ–ի տեղեկատվական աջակցությամբ։ Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի երիտասարդական և վետերանների կազմակերպությունների մասնակիցները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազ. զինվոր, որոնցից 300 հազարը չի վերադարձել։

Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը 106 հերոս է ունեցել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն զինվորական հրամանատարներն են  Խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը:
18:25
14 Հունվարի 2017
Աշխարհի միլիարդատերերից մեկը` Ուորեն Բաֆեթը բորսայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս
Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար, աշխարհի մեծությամբ երկրորդ ունեցվածքի տեր Ուորեն Բաֆեթը խոստովանել է, որ ֆոնդային շուկայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս։
16:17
14 Հունվարի 2017
Սմարթֆոնով տարված վարորդը որոշել է ավտոբուսը ոտքով վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ QQ չինական ռեսուրսում հայտնվել է մի տեսանյութ, որում ավտոբուսի վարորդը երթևեկության ժամանակ տարվել էր սմարթֆոնով և ոտքը դրել ղեկին: