485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Ապագա սերնդի զարգացման գործում կատարվող ներդրումները AGBU-ի գլխավոր առաջնահերթությունն են. ՀԲԸՄ նախագահ
19:18
04 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապագա սերնդի զարգացման գործում կատարվող ներդրումները Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) գլխավոր առաջնահերթությունն են, հայտարարեց AGBU-ի նախագահ Պերճ Սեդրակյանը շաբաթ օրը Երևանում կայացած Միության 88-րդ ընդհանուր ժողովի ժամանակ:

«Մենք պետք է ներդրում կատարենք մեր ապագա սերնդի զարգացման գործում և չդնենք բաժանարար գծեր Հայաստանի, Ղարաբաղի և Սփյուռքի երիտասարդության միջև:  Պետք է դիտարկենք նրանց որպես մեկ ամբողջություն: Սա մեր հիմնական առաջնահերթությունն է», - ասաց Սեդրակյանը:

Ըստ Սեդրակյանի` հիմա AGBU-ի մեկ այլ առաջնահերթությունն է Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակն ու Միության ջանքերը` ուղղված այս դժվարին օրերին հայրենակիցներին ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերելուն:

AGBU-ի 88-րդ ընդհանուր ժողովին մասնակցել են ավելի քան 150 պատվիրակներ ողջ աշխարհից: Ժողովի շրջանակներում ապրիլի 1-3-ը տեղի են ունեցել քննարկումներ հետևյալ թեմաներով` «Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում», «Հայկական պետականության կերտման մարտահրավերները», «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում»:

Ինչպես ողջույնի խոսքում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանում AGBU-ի ընդհանուր ժողովի անցկացումը մեծ իրադարձություն է սփյուռքահայության 100-ամյա պատմության մեջ:

Նախարարը Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվեց Պերճ Սեդրակյանին:

Ժողովի ընթացքում տեղի ունեցան «#AGBUTalks» խորագրով քննարկումներ, որոնց ընթացքում ելույթ ունեցան սփյուռքահայ արվեստի, բիզնեսի և կրթության հայտնի գործիչներ:

Հայ ընդհանուր բարեգործական միությունը հայկական խոշորագույն բարեգործական կազմակերպություններից է: Այն հիմնադրվել է 1906 թ.-ին Կահիրեում` պետական և քաղաքական գործիչ Պողոս Նուբարի նախաձեռնությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։