478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դպրոցականները dasaran.am նախագծի հատուկ էջում Հայաստանի թանգարանային կյանքին ծանոթանալու հնարավորություն կունենան
17:09
03 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Dasaran.am կրթական ծրագրի կայքում կստեղծվի թանգարաններին նվիրված նոր էջ, հայտնում է telecom.arka.am կայքը։

Էջի ստեղծումը նախատեսված է համագործակցության հուշագրով, որն ուրբաթ ստորագրվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Նոր սերնդի դպրոց» ՀԿ–ի և ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի միջև։

Նոր էջում աշակերտները կհամալրեն իրենց գիտելիքներն ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մշակութային արժեքների մասին տեղեկատվությամբ, հաղորդակից կլինեն ընթացիկ մշակութային կյանքին, կծանոթանան հայաստանյան թանգարանների դերին, նշանակությանը և գործունեությանը:

Ինչպես փաստաթղթի ստորագրումից հետո նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր–Վարդանյանը, Համագործակցության հուշագիրը նպատակաուղղված է դպրոց-թանգարան կապի ամրապնդմանը, աշակերտների շրջանում թանգարան հաճախելու մշակույթի ձևավորմանը, մշակութային արժեքների սերմանմանը, համակողմանիորեն զարգացած սերնդի կրթմանն ու դաստիարակմանը:

«Նոր սերնդի դպրոց» ՀԿ–ի հիմնադիր և նախագահ Սուրեն Ալոյանն իր հերթին ընդգծեց, որ dasaran.am–ի հատուկ էջի ստեղծում կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների գրագետ և նպատակային կիրառմանը, ինչպես նաև մտավոր ներուժի ու ստեղծագործական մտածողության զարգացմանը:

ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Մարինե Արոյանն ավելացրեց, որ էջի ամենաակտիվ մասնակիցները խրախուսանքի կարժանանան։ Նրանք Հայաստանում գործող թանգարաններ անվճար այցելելու հնարավորություն կստանան, կմասնակցեն ինտերակտիվ և ճանաչողական էքսկուրսիաների։

2010թ.–ին գործարկված dasaran.am կայքի նպատակն է ստեղծել ուսումնական գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմ, բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկության մակարդակն ու ձևավորել ծնող–աշակերտ–ուսուցիչ կապի համապատասխան համակարգ։

Կրթական ծրագիրը գործում է Հայաստանի բոլոր դպրոցներում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
22 Օգոստոսի 2017
Երևանն առաջ և այսօր
Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։
16:23
22 Օգոստոսի 2017
Հայտնի է ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի օրը
Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել: