480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
«Հիշատակի ճեմուղի» է բացվել Երևանում Հաղթանակի 70–ամյակի առթիվ
14:18
03 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ֆաշիզմի նկատմամբ խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 70–ամյակին նվիրված «Հիշատակի ճեմուղի» է բացվել ուրբաթ Երևանի Հաղթանակի այգում։

Հաղթանակի այգում եղևնիների տնկմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, երիտասարդ ակտիվիստներ։

Ելույթ ունենալով բացման արարողությանը` Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ ուրախությամբ է ընդունել Ճեմուղու հիմնադրման և ծառատունկի արարողությանը մասնակցության հրավերքը։։

Открытие Аллеи памяти«Ուրախությամբ ընդունեցի Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70–ամյակին նվիրված հաղթանակի ճեմուղու հիմնադրմանը։ Հատկապես հաճելի է այն, որ այդ նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանի համալսարանական երիտասարդության միությունը։ Դա շատ կարևոր և պետքական է, որ երիտասարդությունը հիշի իր պատմությունը, իր նախնիների սխրանքները, կրի դրանք կյանքում»,– նշեց Վոլինկինը։

Դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդը զգալի վնաս է կրել Հայրենական մեծ պատերազմում և անգնահատելի ներդրում է ունեցել Մեծ Հաղթանակում։

«Հայերն առաջին օրերից կռվել են Կարմիր բանակում և արժանապատվորեն կատարել իրենց պարտքը։ Ցավոք, այսօր Եվրոպայից և Ամերիկայից հասարակությանը պարտադրվում են մտքեր, որոնք նվազեցնում են Խորհրդային միության դերը ֆաշիզմի տապալման գործում»,– ասաց դեսպանը։

Վոլինկինն ավելացրեց, որ ակնհայտ քայլեր են կատարվում պատմությունն արտագրելու, խորհրդային ժողովրդի հերոսական սխրանքը մոռացության մատնելու ուղղությամբ։

«Ավելին, մենք վկա ենք, թե ինչպես արևմտյան երկրների օժանդակությամբ Մերձբալթիայում և Ուկրաինայում հերոսացվում ֆաշիզմը, իսկ երիտասարդ սերունդը դաստիարակվում է նեոնացիզմի, բանդերականության և ռուսատյացության ոգով»,– ասաց Վոլինկինը։

Դեսպանն ընդգծեց, որ արդեն շատերը սկսել են մոռանալ սարսափելի պատերազմի դասերը, թեև մեր նախնիները, ովքեր չափազանց մեծ գին են վճարել նացիզմից և ֆաշիզմից ազատ լինելու համար, երբեք դա չէին ների։

«Այսօր մեր պետությունների առջև ոչ միայն մեր սահմանները պահպանելու և պաշտպանելու, այլ նաև մեր պատմությունը պահպանելու խնդիր կա։ Նրանք, ովքեր չեն հիշում իրենց անցյալը, չունեն ապագա։ Վետերանների սխրանքը չի մոռացվել»,–մ ավելացրեց Վոլինկինը։

Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն նշեց, որ մեր հայրերի և պապերի կատարած մեծ սխրանքը բոլորը հիշում են մինչ օրս։

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մարտի դաշտում ընկածների լուսավոր հիշատակի առջև և խոնարհվում մեր վետերաններին այն մեծ սխրանքի համար, որ նրանք  գործել են այն ժամանակ։ Այն ժամանակ հաղթանակը չէին կիսում «իմ» ու «քոնի», այն ժամանակ մեծ հաղթանակը բոլորինն էր»,– ասաց Սուխարենկոն։

Ճեմուղու բացումը կատարվել է Համալսարանական երիտասարդության միության ակտիվ օժանդակությամբ և մասնակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։