486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ–ռուսական համատեղ կրթական ծրագրերը բավականին հեռանկարային են. փորձագետ
21:29
02 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ–ռուսական համատեղ կրթական ծրագրերը բավականին հեռանկարային են, «Sputnik-Армения» ռադիոկայանի եթերում ասել է Սոցիալական գործընթացների կառավարման ինստիտուտի ղեկավար, ԱՊՀ և Բալթյան երկրների հետ գործակցության զարգացման և ԷԲԴ ԱՀՀ ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տնօրեն Տատյանա Չետվերնինան։

Ըստ նրա, ՌԴ տարածքում վերջին ժամանակներում ստեղծվել է բացառիկ կրթական նախագիծ, որը դրական է ազդում բարձրագույն կրթության համակարգի վրա։

«Նախագիծը ստեղծվել է Ռուսաստանի լավագույն ինստիտուտների համար, որոնց առջև արդեն կանգնած էր աշխարհի առաջատար բուհերի հարյուրյակում ընդգրկվելու խնդիրը։ Խնդիրը դրվել էր երկարատև ժամկետի համար, նախագիծը նախատեսված է մինչև 2020 թվականը, և մինչև այդ տարի հինգ համալսարաններ պետք է հասնեն այդ նպատակին։ Մեր համալսարանը նույնպես այդ ծրագրի մի մասն է։ Մենք միշտ ձգտել ենք արագ աճել, զարգանալ և մեծ արդյունքների հասնել կրթության ոլորտում»,– նշել է Չետվերնինան։

Նրա խոսքով, տվյալ նախագիծը խթան է հետագա աշխատանքի համար, մասնավորապես, Ռուսաստանի, արտասահմանյան երկրների, ինչպես նաև Հայաստանի պոտենցիալ դիմորդների հետ։

«Հայկական դպրոցների հետ մենք աշխատում ենք հաճույքով և արդեն բավականին երկար»,– ասել է Չետվերնինան։

Փորձագետը նշել է, որ, թեև Հայաստանը ոչ այդքան բարձր եկամուտներով երկիր է, այն, այնուամենայնիվ, մոտ է Ռուսաստանին, և դա երկիր է, որն ունի մարդկային հսկայական ներուժ մտավոր առումով։

«Մենք հինգ տարիների ընթացքում պատահական ընտրության մեթոդով ընտրել ենք Հայաստանի լավագույն դպրոցները։ Այդ դպրոցների երեխաների համար անցկացնում ենք մտավոր խաղերի շարք ուսուցման ողջ ընթացքում։ Դրանք նախատեսված են ուժեղ ֆիզիկամաթեմատիկական դպրոցների երեխաների համար»,– ասել է փորձագետը։ Չետվերնինայի խոսքով, դա կօգնի երեխաներին ապագա մասնագիտություն ընտրել։

Բացի այդ, նա ավելացրել է, որ Հայաստանում տարին երկու–երեք անգամ անցկացվում են օլիմպիադաներ, որոնց հաղթողները կարող են բուհի հաշվին 12 օրով մեկնել կրթական ճամբար, իսկ բավարար արդյունքներ չստացածներն իրենք են վճարում ուղևորությունը։ «Ճամբարում մանկավարժներն ու ջոկատավարները հայեր և ռուսներ են, ինչը լավ է երեխաների համար, ովքեր վատ են տիրապետում կամ չեն տիրապետում ռուսերեն լեզվի»,– ասել է Չետվերնինան։

Այդ ծրագիրը, նրա խոսքով, օգնում է լավ դիմորդներ ունենալ Հայաստանից, որոնք կարող են հնարավորություն ունենալ անվճար սովորելու ինստիտուտում։
 
Չետվերնինան ավելացրել է նաև, որ երեխաները, ովքեր ցանկանում են դիմել ռուսական բուհեր անվճար հիմունքներով, պետք է մասնակցեն օլիմպիադաների, բայց վճարովի հիմքով ընդունվողների հնարավորություններն ավելի մեծ են։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։