486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում աուտիզմի ավելի քան 880 դեպք է գրանցվել 2007-2014թթ.–ներին. փորձագետ
19:45
02 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում աուտիզմի ավելի քան 880 դեպք է գրանցվել 2007-2014թթ.–ներին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հոգեբուժության դիսպանսերի ղեկավար Կարինե Լուլեջյանը։

Ապրիլի 2–ին ըստ ավանդույթի նշվում է Աուտիզմի խնդրի մասին տեղեկության տարածման համաշխարհային օրը (World Autism Awareness Day)։

Հայաստանի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն, հանրապետությունում 2007-2014 թվականներին բացահայտվել և ախտորոշվել է աուտիզմի 882 առաջնային դեպք։

«Հանրապետական մանկական դիսպանսերի տվյալներով, որը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է, և «Արբէս» վերականգնողական կենտրոնի տվյալներով, Հայաստանում առաջնային աուտիզմով երեխաների թիվը 2007-2014 թվականներին կազմում է 886»,– նշեց Լուլեջյանը։

Բժշկի խոսքով, այդ ցուցակում ընդգրկված չեն աուտենտիկ ախտանիշով և աուտենտիկ սպեկտրի այլ հիվանդություններով անձինք։ «Եթե ցուցակում ընդգրկվեին դրանք էլ, ապա այդ թիվը կավելանար 3-4 անգամ»,– ասաց Լուլեջյանը։

Ինչ վերաբերում է երեխաների մոտ աուտիզմի առաջացմանը, ապա մասնագետը նշեց, որ արդեն որոշված են այդ հիվանդությանը նպաստող համապատասխան գեները, դրանք շատ են։

Ըստ նրա, գոյություն չունի կոնկրետ դեղ, որը կբուժեր երեխաներին։

«Դեղորայքային բուժումը սիմպտոմատիկ է։ Այսինքն, եթե երեխան գալարման նոպաներ է ունենում, ապա դեղը հանում է միայն գերակտիվությունը։ Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր համախտանիշի ուղղությամբ կարելի է աշխատել սիմպտոմատիկ։ Հիմնականում, բուժումը վերականգնողական է, իսկ Հայաստանում դեղորայքային թերապիան հազվադեպ է կիրառվում։ Միաժամանակ, աուտիզմը չի բուժվում, միայն բարելավվում է երեխայի վիճակը»,– պարզաբանեց բժիշկը։

Լուլեջյանն ավելացրեց նաև, որ աուտիստ–երեխաների հետ մասնագետների մեծ խումբ է աշխատում` հոգեբաններ, լոգոպեդներ, մանկավարժներ, թերապևտներ, անհրաժեշտության դեպքում` կինեզիթերապևտներ։

«Ցավոք, Հայաստանում քիչ են վերականգնողական կենտրոնները. «Արբէս» կենտրոնը (Հայաստան–Բելգիա–Շվեյցարիա), Նորագյուղ կենտրոնը, որտեղ զբաղվում են ֆիզիկական շեղումներով և աուտիզմով երեխաների հետ։ Հայաստանի մարզերում կան ևս յոթ կենտրոննոր, որոնք զբաղվում են աուտիզմով երեխաների հետ»,– ասաց Լուլեջյանը։

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր հերթին նշեց, որ յուրաքանչյուր երեխայի մոտ աուտիզմը յուրովի է դրսևորվում, և կյանքի առաջին տարիներին։ Ախտանիշներն են` խնդիրներ շրջապատի մարդկանց հետ շփման մեջ, ագրեսիայի դրսևորում, աշխարհընկալման խնդիր և այլն։

«Լինում են նաև հանճարեղ մարդիկ աուտիզմով։ Դրանք կարող են փայլուն մասնագետներ լինել, ընդ որում` բոլորից լավ, բայց մյուս մասնագիտություններում նրանք ուժեղ չեն»,– նշեց Մադաթյանը։

Բժիշկն ավելացրեց, որ տղաներն ավելի հաճախ են տառապում աուտիզմով, քան աղջիկները։

Աուտիզմը գլխուղեղի զարգացման խախտման հետևանքով առաջացող և սոցիալական փոխազդեցության և շփման արտահայտված ու համակողմանի պակասով, ինչպես նաև սահմանափակ հետաքրքրություններով ու կրկնվող գործողություններով բնութագրվող շեղում է։ Բոլոր նշված հատկանիշները դրսևորվում են մինչև երեք տարեկան հասակում։ Նման իրավիճակները, որոնց ժամանակ հատկանիշները և ախտանիշներն ավելի մեղմ են, վերաբերում են աուտենտիկ սպեկտրի շեղումներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: