482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ընդդիմությունն ու հասարակությունը պետք է միավորվեն իշխանությունների հետ կոռուպցիայի դեմ պայքարում. պատգամավոր
18:35
01 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի ընդդիմությունն ու հասարակությունը պետք է միավորվեն իշխանությունների հետ կոռուպցիայի դեմ պայքարում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։

«Մենք պետք է հասկանանք, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ներգրավվեն նաև ընդդիմադիր ուժերն ու հասարակությունը։ Կոռուպցիան միայն իշխանությունների խնդիրը չէ։ Միայն միավորելով մեր բոլոր ուժերը` կարող ենք ինչ–որ բանի հասնել»,– ասաց Ալեքսանյանը։

Պատգամավորը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավարար քաղաքական կամք ունի կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու համար։

Նա միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներն ուղղված են նաև կոռուպցիայի դեմ պայքարին։

Մարտի 14–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որը ներկայացվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները: Հայեցակարգում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում նախագահական իշխանավարման կարգից խորհրդարանականի անցնելու նպատակահարմարության հարցը։

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ռազմավարությունը դեռ անհասկանալի է։

Փետրվարի 19-ին կառավարությունը որոշում է ընդունել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը հաստատելու մասին: Սահմանվել է, որ խորհրդին կից ստեղծվում է անկախ փորձագետներից կազմված մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ: Խորհրդի կազմում ընդգրկված են վարչապետը (խորհրդի նախագահ), կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, արդարադատության նախարարը, ֆինանսների նախարարը, գլխավոր դատախազը (համաձայնությամբ), բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ), խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից  մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ), Հանրային խորհրդի նախագահը (համաձայնությամբ), Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ), քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)։

«Ստեղծվել է ամորֆ խորհուրդ` ինչ–որ անհասկանալի «հայկական» մոդելով, և դեռ պարզ չէ` ինչպես է այն աշխատելու»,– ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` և իշխանությունը, և հանրային հատվածը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Հայաստանի համար կոռուպցիայի դեմ պայքարը թիվ մեկ խնդիրն է, սակայն մինչ այժմ այդ պայքարն իրականացնելու որևէ գործնական մոդել չի առաջարկվել։

Այս համատեքստում նա ընդգծեց, որ ՀՅԴ–ն կոռուպցիայի դեմ պայքարի առաջարկությունների փաթեթ էր առաջարկել դեռ 4 տարի առաջ և այսօր պատրաստ է այն քննարկել իշխանության հետ։

«Կոռուպցիայի դեմ պայքարը երեք հիմնական ուղղություն ունի` համապատասխան միջավայրի ձևավորում, որտեղ պետական համակարգը ստիպում է հասարակությանը պայքարել կոռուպցիայի դեմ, պատշաճ վճարման համակարգի առկայություն և կոնկրետ պատասխանատվություն։ Առանց այդ ուղղությունների ավելորդ է խոսել որևէ պայքարի մասին»,– ընդգծեց Մինասյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ԱԺ–ի ընդդիմադիր խմբակցությունները Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի իրենց ներկայացուցիչներին դեռ չեն առաջադրել։

Նոր կառույցի հիմնական գործառույթներն են հակակոռուպցիոն ռազմավարության և ծրագրերի հաստատումն ու քննարկումը, դրանց իրականացման համակարգումն ու վերահսկողությունը, ինչպես նաև` համապատասխան կառույցներին առաջարկություններ ներկայացնելը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:53
14 Դեկտեմբերի 2017
Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը (ՖՈՏՈ)
Հայ ընդդիմադիր պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը։
20:45
13 Դեկտեմբերի 2017
«ՎԻԱ ԳՐԱ»–ի Բրեժնևան` հայ դիզայների զգեստով (ՎԻԴԵՈ)
«ՎԻԱ ԳՐԱ»–ի նախկին մենակատար Վերա Բրեժնևան ելույթ է ունեցել հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստով «Необыкновенный огонек»–ի ընթացքում։
20:10
13 Դեկտեմբերի 2017
Հազվագյուտ կենդանիներով բացառիկ էկզոտարիում է բացվել Երևանում (ՖՈՏՈ)
«Զուլանդիա» էկզոտարիումը բացումը կայացավ Երևանի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում։
16:42
13 Դեկտեմբերի 2017
Ի գիտություն տանտիրուհիների. ի՞նչ պետք է դնել սեղանին Դեղին հողե շան տարում
Տոնական սեղանը Նոր տարվա ամենակարևոր բաղկացուցիչներից է։
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։