484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ապրիլի 2–ից 7–ը «Հաղթանակի էստաֆետ» կանցկացվի
17:26
01 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայրենական մեծ պատերազմում ունեցած հաղթանակի 70–ամյակին նվիրված «Հաղթանակի էստաֆետի» փուլն ապրիլի 2–ից 7–ը կանցկացվի Հայաստանի տարածքում, հայտնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Ապրիլի 2–ին Երևանի օդանավակայանում կկայանա Մոսկվայից ժամանած էստաֆետային խմբի հանդիպումը և Հայաստանի ԱԴԾ Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին «Հաղթանակի էստաֆետի» խորհրդանիշի հանդիսավոր փոխանցումը։

Ապրիլի 2–ից 4–ն էստաֆետը կանցկացվի Հայաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող պետական սահմանի հատվածով։

Ապրիլի 4–ին Գյումրիում Հայաստանի սահմանապահներն էստաֆետի խորհրդանիշը կփոխանցեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներին։ Ապրիլի 4–7–ն էստաֆետային խումբը կանցնի հայ–թուրքական և հայ–իրանական պետական սահմանի հատվածի երկայնքով։

Ապրիլի 7–ին Հաղթանակի էստաֆետի խորհրդանիշը կլքի հանրապետության տարածքը և կփոխանցվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Կարելիայի Հանրապետության (Պետրոզավոդսկ ք.) աշխատակիցներին։ 

Համագործակցության սահմանների երկայնքով Հաղթանակի էստաֆետի անցկացման որոշումն ընդունվել էր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում 2012 թվականի դեկտեմբերին։ Հիմնական նպատակը միաբանության ամրապնդումն է և Անկախ պետությունների համագործակցության ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության ամրապնդումը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ մեր երկրների հերոսական պայքարի հիշատակի պահպանումը, ինչպես նաև սահմանային մարմինների աշխատակիցների և սահմանամերձ բնակավայրերի բնակչության հայրենասիրական դաստիարակումն ավագ սերնդի մարտական ավանդույթների ոգով։

Էստաֆետի մեկնարկը կայացել է փետրվարի 2–ին և անցնում է միաժամանակ երկու երթուղիներով։ Առաջինը մեկնարկել է բելառուսական Բրեստից, և Բելառուսի սահմանային հատվածների երկայնքով անցնելուց հետո կտեղաշարժվի Ռուսաստանի և Հայաստանի արևմտյան սահմաններով։ Ծրագրվում է, որ այդ փուլը կանցնի Ղրիմի տարածքով դեպի Կերչ, Սևաստոպոլ, Սիմֆերոպոլ և Հայրենական մեծ պատերազմի առավել թեժ մարտերի վայրերով։

Էստաֆետային խմբերի հանդիպումը ծրագրված է մայիսի 28–ին Մոսկվայում` «Հայրենիքի սահմանապահների» հուշարձանի մոտ և Պոկլոննայա բլրին, որտեղ կանցկացվի «Հաղթանակ-70» էստաֆետի ավարտը նշանավորող հանդիսավոր հավաքը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։