486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիության պարտադրած օրինագծերը սպառնալիք են Հայաստանի համար. փորձագետ
17:50
28 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիության պարտադրած «Ընտանիքում բռնության կանխարգելման» և «Խտրականության դեմ» օրինագծերը սպառնալիք են Հայաստանի համար, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արման Բոշյանը:

Եվրամիությունը բազմիցս կոչ է արել Հայաստանին օրենսդրական փոփոխություններ ներդնել խտրականություն թույլ չտալու, ընտանեկան բռնությունը կանխարգելելու, կանանց իրավունքները պաշտպանելու նպատակով: ԵՄ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը 2015 թվականի մարտի 10-ին ներկայացրած զեկույցում հորդորել է հայկական իշխանություններին ստորագրել և վավերացնել Եվրոպայի Խորհրդի` կանանց նկատմամբ և ընտանիքում բռնության դեմ պայքարի կանխարգելման կոնվենցիան:

«Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» և «Խտրականության դեմ» օրինագծերը քողարկված են բռնության դեմ պայքարով, սակայն իրականում ենթադրում են միասեռական ամուսնությունների օրինականացում: Ըստ այդ օրենքների՝ ցանկացած չնչին  դաստիարակչական միջոցառումից հետո երեխաներին կարող են խլել ծնողներից»,- նշեց Բոշյանը:

Ըստ նրա, գաղտնիք չէ, որ Հայաստանը ձգտում է նորմալ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, բայց տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ-ն որևէ ցանկություն չունի գործակցելու Երևանի հետ, քանի որ այն պահանջները, որոնք դրա դիմաց առաջադրում է Եվրամիությունը, ոչ միայն ընդունելի չեն հասարակության համար, այլ նաև վտանգավոր են ազգային անվտանգության տեսանկյունից:

«Խնդիրն այն է, որ Մույժնիեքսի` մարտի 15-ի հայտարարության համաձայն, կանանց նկատմամբ և ընտանիքում բռնության դեմ պայքարի կանխարգելման կոնվենցիայի ընդունումն ավելի շուտ պարտավորություն է, քանի որ Հայաստանը ծրագրում է 180 մլն եվրոյի ֆինանսական միջոցներ ստանալ Եվրոպայից, և այդ գումարի տրամադրման պայմաններից մեկը նշված հարցերի լուծումն է»,- ավելացրեց Բոշյանը:

Նրա խոսքով, չնայած գեղեցիկ անվանումներին, այդ օրենքները, մեղմ ասած, շատ վտանգավոր են, քանի որ բոլորովին հակառակ նպատակներ են հետապնդում, մասնավորապես, «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրինագծի համաձայն, ընտանիք են անվանում հարաբերություններն այն անձանց միջև, ովքեր կարող են զուգընկերներ համարվել: «Նույն սեռի են նրանք, թե ոչ, երկու մարդուց բաղկացած, թե` հինգ, այդ օրենքի համաձայն, կարևոր չէ»,- ասաց փորձագետը:

Նա նշեց նաև, որ «Խտրականության դեմ» օրինագիծը, որն ավելի վտանգավոր է, արտոնություններ է տալիս սեռական փոքրամասնություններին` լայն հնարավորություններ բացելով հասարակության քայքայմանն ուղղված պղծությունների քարոզման համար:

«Տպավորություն է ստեղծվում, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի տարում, երբ հայերը պետք է միավորվեն, մեր «արևմտյան բարեկամները» փորձում են օգտագործել ցեղասպանության հոգևոր և այլ մեխանիզմներ»,- ընդգծեց Բոշյանը:

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից: