478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Գրքի բանկ» բարեգործական ծրագիրն է մեկնարկել Երևանում
18:02
27 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Գրքի բանկ» բարեգործական ծրագիրն է ուրբաթ մեկնարկել Երևանում, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ 

Ծրագրի շրջանակում բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ ու գիրք նվիրել, կարող են այցելել և գիրք թողնել հատուկ տեղադրված նվիրատվության տաղավարում։

Նվիրատվության տաղավարն այս տարի տեղադրվել է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ ու գիրք նվիրել, կարող են այցելել և ավելացնել գրքի բանկի հաշվեկշիռը:

«Գրքի բանկ» նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2013 թ.–ին, արդեն հավաքվել է ավելի քան 12 հազար գիրք, որոնք փոխանցվել են Հայաստանի մարզերի գրադարաններին, զորամասերին և այլ հաստատություններ։

Կազմակերպիչների խոսքերով` ծրագիրը ոչ միայն բարեգործական, այլև կրթադաստիարակչական նշանակություն ունի՝ հատկապես երիտասարդության շրջանում մեկ անգամ ևս ուշադրություն սևեռել դեպի գիրքն ու ընթերցանությունը:

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը տեղեկացրել է, որ ծրագրի արդյունքում ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հավաքված գրականությունը որպես նվեր կփոխանցվի ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, տարբեր զորամասերի, ինչպես նաև մանկապարտեզների գրադարաններ։

«Գրքի բանկ» ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ` Երևանի քաղաքապետարանի և Ucom ընկերության աջակցությամբ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը: