486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ՁԻԱՀ–ի և տուբերկուլյոզի դեմ պայքարի տարածաշրջանային առաջատարներից մեկն է. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ
20:52
25 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ՁԻԱՀ–ի և տուբերկուլյոզի դեմ պայքարի տարածաշրջանային առաջատարներից է, չորեքշաբթի Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպմանն ասաց Արևելյան Եվրոպայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի դեսպանորդ պրոֆեսոր Միշել Կազաչկինը։

Հանդիպմանը քննարկվեցին քրեակատարողական հաստատություններում ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված հարցեր։

Կազաչկինը նշեց, որ այդ հիվանդություններով տառապում են հիմնականում հասարակության խոցելի շերտերը։

Խոսելով Հայաստանում հիվանդ կալանավորների վիճակի մասին` փորձագետն ընդգծեց, որ այդ իմաստով առաջխաղացումը շոշափելի է, և կարող է ազատության մեջ բուժման շարունակության հիմք ծառայել։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև քրեակատարողական հաստատություններում մետադոնային փոխարինող թերապիայի հետ կապված հարցեր։ Հաղորդագրությունում նշվում է, որ մեկ բուժման արդյունքում գրանցված շահառուների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է յոթ անգամ։

Հյուրերին ներկայացվել են կալանավորված հիվանդների բուժման մեթոդները։ Ընդգծվել է տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հայտնաբերման պարբերական հետազոտությունների անցկացման կարևորությունը։

Նշելով, որ հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը մեծ ծախսեր է պահանջում, Կազաչկինը նշեց, որ հայկական կառավարության ջանքերն այդ հարցում պետք է ավելի գործուն դարձնել։

Նախարարն իր հերթին ընդգծեց, որ հիվանդությունների կանխարգելումը հայկական կառավարության ուշադրության կենտրոնում է, և քայլեր են ձեռնարկվում երիտասարդությանը նրանց զերծ պահելու համար։

Նախարարը հավաստեց, որ բանտարյկալներին տրամադրվում է անհրաժեշտ բուժում և հոգեբանական աջակցություն։

2014 թվականի տվյալներով, Հայաստանում առաջնային տուբերկուլյոզի դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ 1055–ից կրճատվել է մինչև 1046։ 2014 թվականին երկրորդային տուբերկուլյոզի դեպքերի թիվը կազմել է 319 մեկ տարի առաջ գրանցված 379–ի դիմաց։ Նախորդ տարի Հայաստանում տուբերկուլյոզի հիվանդացության մակարդակը կազմել է 34 բնակչության 100 հազարի դիմաց, մահացության մակարդակը` 1.6։ 2006 թվականի համեմատ հիվանդացության մակարդակը կրճատվել է գրեթե կրկնակի, մահացության մակարդակը` գրեթե երեք անգամ։

ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, Հայաստանում ՄԻԱՎ–վարակակիրների թիվը 2014 թվականի հուլիսին կազմում է 1785, բայց հաշվարկային տվյալներով, երկրում բնակվում է 3700 ՄԻԱՎ–վարակակիր։ Հայաստանում 1988 թվականին առաջին ՄԻԱՎ–վարակակիրի հայտնաբերման պահից երկրում գրանցվել է 382 մահացության դեպք կամ բոլոր վարակվածների 21 տոկոսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։