484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
2015 թվականին հաջողվել է ավելի քան 300 մարդու կյանք փրկել շնորհիվ սրտի անհապաղ վիրահատության. նախարար
19:28
25 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Սրտի անհապաղ վիրահատությունների կատարման ծրագրի իրագործման շնորհիվ, 2015 թվականին Հայաստանում հաջողվել է փրկել 332 հիվանդի կյանք, ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը չորեքշաբթի խորհրդարանում` կառավարության հարցուպատասխանի ընթացքում։

«Այդ ծրագիրը հաջողությամբ իրականացվում է քաղաքակիրթ երկրներում։ 2015 թվականի հունվարի 1–ից այն փորձնականորեն սկսել է անցկացվել Հայաստանի վեց կենտրոններում։ Արդեն ծրագրի շրջանակում գրանցվել է 364 դիմում, որոշ դեպքերում գործը սահմանափակվել է միայն սրտի անոթների հետազոտությամբ»,– ասաց Մուրադյանը։

Ըստ նրա, ծրագրի շրջանակում վիրահատությունները կատարվում են մակրոինֆարկտի դեպքում, որը կյանքի համար իրական վտանգ է ներկայացնում։ Ցավոք, գրանցվել են նաև մահվան դեպքեր։

«Ստենտների թվի սահմանափակում չկա, իսկ եթե կես տարվա ընթացքում զարգանում է ռեստենոզ (ստենտավորման և անգիոպլաստիկայի առավել հաճախ հանդիպող բարդացում, որը կարող է առաջանալ պրոցեդուրից ինչպես մի քանի օր հետո, այնպես էլ ամիսներ կամ տարիներ անց), ապա կատարվում է երկրորդ ստենտավորումը բժշկական հաստատության հաշվին, ինչպես նաև ապահովվում են համապատասխան հետազոտություններ և հիվանդների խնամք»,– ասաց Մուրադյանը։

Նախագիծը, որի շրջանակում կատարվում են սրտի անհապաղ վիրահատություններ, մշակվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի շրջանակում։ Տվյալ ծրագրից կարող են օգտվել Հայաստանի քաղաքացիները, բացառիկ դեպքերում, առողջապահության նախարարի որոշմամբ` այլ երկրների քաղաքացիներ։

Հայաստանի կառավարությունը տվյալ ծրագիրը հաստատել է 2014 թվականի վերջին, որին համապատասխան, 2015-2017 թվականներին դրա իրագործման համար Հայաստանի պետական բյուջեից կհատկացվի 500 մլն–ական դրամ (ավելի քան մեկ միլիոն դոլար)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել: