482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Արցախում առաջին անգամ ժենգյալով հացի փառատոն կանցկացվի
18:52
25 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի վերջին Արցախում առաջին անգամ ժենգյալով հացի փառատոն կանցկացվի, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը։

Փառատոնը կկայանա ապրիլի 29-ին Ծաղկաշատ գյուղում, իսկ արդեն ավանդական դարձած հացի փառատոնը կանցկացվի աշնանը՝ բերքահավաքից հետո:

Ժենգյալով հացը  ղարաբաղյան խոհանոցի (նաև Կապանի և Գորիսի) ուտեստներից է: Որոշ շրջաններում այն նաև կոչվում է պինջարով հաց՝ հացի մեջ օգտագործած պինջարի  (եղինջի) շնորհիվ:

Ժենգյալով հացը մոտ 20 տեսակի  կանաչիներով պատրաստված  տափակ բլիթ է. այս ուտեստը չես  հանդիպի Հայաստանի այլ մարզերի խոհանոցում: Ժենգյալով հացի պատրաստումը մի ամբողջ ծիսակարգ է, որն իր մեջ կրում է  պատրաստման աշխատանքների մեջ  հարազատներին միավորելու և վերջիններիս հետ` մեկ անգամ ևս հանդիպելու, զրուցելու, նորություններ փոխանակելու ու ջերմ մթնոլորտում միմյանց կարոտն առնելու խորհուրդը:

Պատրաստման ամբողջ գործընթացն իրականացվում է տարեց, փորձառու կանանց կողմից, ովքեր փոխանցում են պատրաստման սեփական գաղտնիքներն իրենց աղջիկներին ու հարսներին:

Բարակ շերտով բացված խմորը լցոնում են մոտ 20 տեսակի մանր կտրատված կանաչիներով և բուսական յուղով պատրաստված միջուկով: Հացի մեջ տեղադրվող կանաչիները կոչվում են ժենգյալ, որից և առաջացել է ուտեստի անվանումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
16 Դեկտեմբերի 2017
Ինչպես նվեր փաթեթավորել արագ և պարզ. ֆոտոուղեցույց
Անկասկած, մենք բոլորս սիրում ենք նվերներ ստանալ:
19:23
16 Դեկտեմբերի 2017
Սնունդն ազդում է մարդու տրամադրության վրա
Պարզվում է` սնունդն ազդում է մարդու տրամադրության վրա։
17:58
16 Դեկտեմբերի 2017
Պարզվել է միկրոալիքային վառարանի նոր վտանգը
Բացահայտվել է միկրոալիքային վառարանի նոր վտանգը:
16:41
16 Դեկտեմբերի 2017
Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը
Պարզվել է` ինչի կարող է հանգեցնել քնի պակասը։
11:48
16 Դեկտեմբերի 2017
Հնդկաձավարով նախաճաշ` արագ նիհարելու համար
Ո՞վ չի ուզում արագ նիհարել և միաժամանակ համեղ սնվել:
17:51
15 Դեկտեմբերի 2017
Santa–ն Հայաստանում. հայ երեխաներն առանձնահատուկ են (ՖՈՏՈ)
Սանտա Կլաուսը ուրբաթ Լապլանդիայից եկել է Հայաստան։
15:53
14 Դեկտեմբերի 2017
Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը (ՖՈՏՈ)
Հայ ընդդիմադիր պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը։
20:45
13 Դեկտեմբերի 2017
«ՎԻԱ ԳՐԱ»–ի Բրեժնևան` հայ դիզայների զգեստով (ՎԻԴԵՈ)
«ՎԻԱ ԳՐԱ»–ի նախկին մենակատար Վերա Բրեժնևան ելույթ է ունեցել հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստով «Необыкновенный огонек»–ի ընթացքում։
20:10
13 Դեկտեմբերի 2017
Հազվագյուտ կենդանիներով բացառիկ էկզոտարիում է բացվել Երևանում (ՖՈՏՈ)
«Զուլանդիա» էկզոտարիումը բացումը կայացավ Երևանի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում։
16:42
13 Դեկտեմբերի 2017
Ի գիտություն տանտիրուհիների. ի՞նչ պետք է դնել սեղանին Դեղին հողե շան տարում
Տոնական սեղանը Նոր տարվա ամենակարևոր բաղկացուցիչներից է։
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։