487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-5
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Մոսկվայի տունը» Հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ նյութական օգնություն կտրամադրի պատերազմի վետերաններին
15:57
25 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնում մեկնարկում է Հայրենական պատերազմի վետերաններին նյութական օգնության տրամադրման ծրագիրը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Մոսկվայի տուն» կենտրոնից։

21 հազարական դրամի չափով օգնություն կստանան Երևանի բոլոր վետերանները։ Հայաստանի հայրենական պատերազմի վետերանների կոմիտեի և Զինված ուժերի կողմից Մոսկվայի տանը տրամադրած տեղեկատվության համաձայն` այժմ Երևանում բնակվում է Հայրենական պատերազմի 465 վետերան։

Այս ծրագրի իրականացման նպատակով Մոսկվայի կառավարությունն ու Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը մոտ 10 մլն դրամ են հատկացրել։

Երևանի «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Արմինե Թութունջյանի խոսքերով` Հայրենական պատերազմի վետերանները միշտ գտնվում են Մոսկվայի կառավարության և Մոսկվայի տան ուշադրության կենտրոնում, որոնք հնարավորին չափով փորձում են աջակցել նրանց և ուրախություն պարգևել իրենց միջոցառումներով։

«Սա մեր ընդհանուր հաղթանակն է, և մեր թանկագին վետերանները, ովքեր անգնահատելի ներդրում են կատարել ֆաշիզմի դեմ պայքարում, պետք է զգան մեր հոգատարությունն ու իմանան, որ նրանց սխրանքները մոռացված չեն», – ընդգծել է Թութունջյանը։

Երևանի «Մոսկվայի տունը» Հայրենական պատերազմի հետ կապված բոլոր տոների կապակցությամբ արդեն ութ տարի է վետերաններին տրամադրում է պարենային օգնություն։ 2014 թ.–ին Մոսկվայի տունը Մոսկվայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացրել էր մի շարք խոշոր նախագծեր, որոնք ուղղված էին Երևանում և Դիլիջանում Հայրենական պատերազմի զինվորների հուշարձանների վերանորոգմանը։

Ստորև ներկայացված է Մոսկվայի կառավարության կողմից տրամադրվող դրամական օգնության տրամադրման ժամանակացույցը`

Արաբկիր – մարտի 31–ին և ապրիլի 1–ին

Կենտրոն և Նորք Մարաշ – ապրիլի 2–ին և 3–ին

Ավան և Նոր–Նորք – ապրիլի 6–ին և 7–ին

Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն – ապրիլի 8–ին և 9–ին

Աջափնյակ և Դավիթաշեն – ապրիլի 10–ին և 13–ին

Քանաքեռ–Զեյթուն և Մալաթիա–Սեբաստիա – ապրիլի 14–ին և 15–ին։

Նյութական օգնության տրամադրման ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի կունենա մարտի 31–ին` ժամը 13։00–ին Երևանի «Մոսկվայի տանը» Արգիշտի 7 հասցեում։ Ժամանակացույցում նշված օրերին Հայրենական պատերազմի վետերանները կամ նրանց հարազատները (անձնագրի և զինգրքույկի առկայության դեպքում) կարող են ժամը 11։00–ից մինչև 17։00–ն այցելել «Մոսկվայի տուն» դրամական օգնությունը ստանալու համար ($1-475,18 դրամ)։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։