486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական տարածաշրջանում տուբերկուլյոզով հիվանդանալու շուրջ 380 հազար նոր դեպք է գրանցվել 2014թ.–ին. ԱՀԿ–ի հայկական գրասենյակ
17:53
24 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպական տարածաշրջանում 2014թ.–ին տուբերկուլյոզով հիվանդանալու շուրջ 380 հազար նոր դեպք է գրանցվել, երեքշաբթի լրագրողներին ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայկական գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում։

«Տուբերկուլյոզը շարունակում է մնալ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի հանրային առողջապահության հիմնական խնդիրներից մեկը։ Վերջին գնահատականներով` 2014թ.–ին տարածաշրջանում գրանցվել է տուբերկուլյոզով հիվանդացության 380 հազար նոր դեպք, որից 38 հազարը` մահացու ելքով», – նշեց Ղուկասյանը։

Նրա խոսքով` հիվանդացության հիմնական դեպքերը 2014թ.–ին գրանցվել են Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում։ «Իրականում տուբերկուլյոզը տարածաշրջանում անհավասարաչափ է տարածված։ Այսպես, օրինակ, հիվանդացության նոր դեպքերի 84 տոկոսը բաժին է ընկնում 18 երկրի, որոնցից մեկը Հայաստանն է», – ավելացրեց Ղուկասյանը։

Նա նշեց, որ այդ երկրներն առանձնանում են պոլիռեզիստենտ տուբերկուլյոզով հիվանդացության բարձր մակարդակով։ «Խնդիրն այն է, որ այս պահին գոյություն ունեցող երկու հակատուբերկուլյոզային դեղամիջոցների նկատմամբ արդեն ձևավորվել է որոշակի կայունություն, և այդ պատճառով հարկավոր է կիրառել նոր դեղամիջոցներ` պոլիռեզիստենտ տուբերկուլյոզին հակազդելու համար», – նշեց Ղուկասյանը։

Նա նաև ավելացրեց, որ եվրոպական տարածաշրջանում ամեն տարի մոտ 75 հազար մարդ հիվանդանում է պոլիռեզիստենտ տուբերկուլյոզով։

«Դա չի նշանակում, որ տուբերկուլյոզի բուժումն անհասանելի է, պարզապես ռեզիստենության պատճառով ոչ բոլոր հիվանդներին է հաջողվում բուժվել։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ներդնել նոր, անվտանգ, ռացիոնալ և արդյունավետ դեղամիջոցներ տուբերկուլյոզի դեմ պայքարելու համար, ինչպես նաև անհրաժեշտ է ներդնել ախտորոշման նոր մեթոդներ և հիվանդների համար ծառայությունները դարձնել ավելի մատչելի», – նշեց Ղուկասյանը։

Նրա խոսքով` հենց սրան է ուղղված ԱՀԿ–ի «Վերացնել տուբերկուլյոզը» նոր գլոբալ քաղաքականությունը։ «ԱՀԿ–ի քաղաքականության նպատակն է 35 տոկոսով նվազեցնել մահացության մակարդակը, 25 տոկոսով նվազեցնել առաջնային դեպքերի թիվը, ինչպես նաև  75 տոկոսով ապահովել պոլիռեզիստենտ տուբերկուլյոզի բուժման արդյունավետությունը։ Ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2020թ.–ը», – նշեց Ղուկասյանը։

2014թ.–ի տվյալներով` Հայաստանում առաջնային տուբերկուլյոզի դեպքերի թիվը, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է` 1055–ից դառնալով 1046։ Երկրորդային տուբերկուլյոզի դեպքերի թիվը 2014թ.–ին կազմել է 319` մեկ տարի առաջ գրանցված 379–ի դիմաց։ 2014թ.–ին հիվանդացության մակարդակը կազմում է 34 դեպք` 100 հազար բնակչության համար, մահացության մակարդակը ` 1,6։ Տուբերկուլյոզով հիվանդացության մակարդակը, 2006թ.–ի համեմատ, գրեթե կրկնակի կրճատվել է, մահացության թիվը կրճատվել է գրեթե երեք անգամ

Մարտի 24–ին նշվում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։ 1882թ.–ին այդ օրը գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը (Robert Koch) հայտարարեց, որ հայտնաբերել է տուբերկուլյոզի հարուցիչը։ 1905թ.–ին գիտնականն արժանացավ Նոբելյան մրցանակի բժշկության ոլորտում։

Այդ օրը հռչակվել է 1982թ.–ին ԱՀԿ–ի և Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային միության (International Union Against Tuberculosis and Lung Disease — IUATLD) կողմից և նվիրված է Կոխի հարուցիչի բացահայտման 100–ամյակին։ 1998թ.–ին Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա պաշտոնապես աջակցեց ՄԱԿ–ը։

Տուբերկուլյոզը ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Առանց համապատասխան բուժման` տուբերկուլյոզի ակտիվ տեսակով հիվանդ մարդն ամեն տարի կարող է վարակել միջինը 10–15 մարդու։ Ամեն տարի տուբերկուլյոզից մահանում է 1,6 մլն մարդ, որոնցից շատերը զարգացող երկրների բնակիչներ են։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։