485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջնային տուբերկուլյոզի դեպքերի թիվը նախորդ տարի կրճատվել է և հասել 1046–ի
16:27
24 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում առաջնային տուբերկուլյոզի դեպքերի թիվը 2014թ.–ին, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է` 1055–ից դառնալով 1046, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարությանն առընթեր Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը։

«Երկրորդային տուբերկուլյոզի դեպքերի թիվը 2014թ.–ին կազմել է 319` մեկ տարի առաջ գրանցված 379–ի դիմաց», – նշեց Հայրապետյանը։

Առաջնային տուբերկուլյոզով հիվանդների թվում 69–ը մինչև 17 տարեկան երեխաներ են (առաջնային տուբերկուլյոզի բոլոր դեպքերի 6,6 տոկոսը)։ Հիվանդ երեխաների 34,8 տոկոսի մոտ գրանցվել է թոքերի տուբերկուլյոզ, 65,2 տոկոսի մոտ` արտաթոքային տուբերկուլյոզ։ «Այս տարիքային կատեգորիայում 2014թ.–ին մահացու ելքով դեպքեր չեն գրանցվել», – ասաց Հայրապետյանը։

«2006թ.–ից Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի հետ կապված իրավիճակի լավացում։ Այսպես, 2014թ.–ին հիվանդացության մակարդակը կազմում է 34 դեպք` 100 հազար բնակչության համար, մահացության մակարդակը ` 1,6։ Համեմատության համար նշենք, որ տուբերկուլյոզով հիվանդացության մակարդակը, 2006թ.–ի համեմատ, գրեթե կրկնակի կրճատվել է, մահացության թիվը կրճատվել է գրեթե երեք անգամ», – նշեց Հայրապետյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 2014թ.–ին Հայաստանում գրանցվել է պոլիռեզիստենտ տուբերկուլյոզով հիվանդացության 92 դեպք, միաժամանակ հիվանդների 56 տոկոսը հաջողությամբ բուժվել է։

«Տուբերկուլյոզի բուժման հաջողության ցուցանիշը մեզ համար կարևոր է։ Այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցվում է հաջողությամբ բուժված հիվանդների թվի աճ։ 2014թ.–ին այդ ցուցանիշը կազմել է 79,6 տոկոս», – ավելացրեց Հայրապետյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին Հայաստանում դեռևս գոյություն ունեն խնդիրներ` կապված հիվանդության պոլիռեզիստենտ ընթացքի բուժման հետ, սակայն Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի և իրականացված այլ միջոցառումների շնորհիվ բուժված անձանց ցուցանիշը կավելանա։

ՀՀ ԱՆ տվյալների համաձայն` 2014թ.–ին Հայաստանի քաղաքներում տուբերկուլյոզով հիվանդացության ցուցանիշը կազմել է բնակչության 100 հազարի դիմաց 37 (2013 թ.–ին այդ ցուցանիշը կազմել է 37,9), գյուղական համայնքներում` 100 հազարի դիմաց 30,6 (2013 թ.–ին` 29,8)։

Մարտի 24–ին նշվում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։ 1882թ.–ին այդ օրը գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը (Robert Koch) հայտարարեց, որ հայտնաբերել է տուբերկուլյոզի հարուցիչը։ 1905թ.–ին գիտնականն արժանացավ Նոբելյան մրցանակի բժշկության ոլորտում։

Այդ օրը հռչակվել է 1982թ.–ին ԱՀԿ–ի և Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային միության (International Union Against Tuberculosis and Lung Disease — IUATLD) կողմից և նվիրված է Կոխի հարուցիչի բացահայտման 100–ամյակին։ 1998թ.–ին Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա պաշտոնապես աջակցեց ՄԱԿ–ը։

Տուբերկուլյոզը ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Առանց համապատասխան բուժման` տուբերկուլյոզի ակտիվ տեսակով հիվանդ մարդն ամեն տարի կարող է վարակել միջինը 10–15 մարդու։ Ամեն տարի տուբերկուլյոզից մահանում է 1,6 մլն մարդ, որոնցից շատերը զարգացող երկրների բնակիչներ են։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը:
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։