478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ քաղաքացիներին ՌԴ ԴՄԾ–ի «սև ցուցակից» հանելու գործընթացն ակտիվանում է. ՌԴ դեսպան
15:08
23 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քաղաքացիներին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության «սև ցուցակից» հանելու գործընթացը ժամանակի ընթացքում ակտիվանում է, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ։

«Կարծում եմ, որ հայկական և ռուսական միգրացիոն կառույցների փոխգործակցությունը բավականին արդյունավետ է։ Եթե նախորդ տարի ՌԴ մուտքի սահմանափակումը հանելու ժամկետները կազմում էին 3 և ավել ամիս, ապա այժմ համատեղ գործողությունների արդյունքում այդ ժամկետները կրճատվել են», – ասել է Վոլինկինը։

Ըստ նրա` քիչ չեն այն մարդիկ, ովքեր խախտել են ռուսական միգրացիոն օրենսդրությունը, և դրա հետևանքով նրանց նկատմամբ ՌԴ մուտք գործելու սահմանափակումներ են դրվել։

«Սակայն այդ հարցերը լուծվում են։ Հայաստանի քաղաքացիները դիմում են Հայաստանի միգրացիոն ծառայություն, դիմում են ներկայացնում, որը հետագայում փոխանցվում է ՌԴ միգրացիոն ծառայություն, այնտեղ նրանք քննարկում են այն, և եթե չկան քրեական հանցանքներ, ապա այդ մարդկանց անունները հանվում են «սև ցուցակից»։ Ժամանակի ընթացքում այդ գործընթացն ավելի կզարգանա», – ասել է Վոլինկինը։

Նա նաև նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին, որը աշխատուժի ազատ տեղաշարժ է նախատեսում, հայ միգրանտներն ունեն որոշակի առավելություններ։

2015 թ.–ի հունվարի 1–ից ուժի մեջ են մտել ՌԴ օրենսդրության մեջ նախատեսված փոփոխությունները, որոնք կարգավորում են Ռուսաստանում օտարերկրացիների իրավական վիճակը։ Այժմ պատենտ, աշխատանքի թույլտվություն, ժամանակավոր կամ մշտական բնակություն ձևակերպելու համար օտարերկրացիները, բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների, պարտավոր են հաստատել ռուսաց լեզվի իմացությունը, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը։ Բացի պետական նմուշի հավաստագրից, գիտելիքները կարելի է հաստատել մինչև 1991թ.–ը ԽՍՀՄ–ի տարածքում կամ 1991թ.–ից հետո Ռուսաստանի տարածքում ստացած կրթության մասին փաստաթղթով։ 2015թ.–ից ՌԴ մուտք գործելու համար օտարերկրացիները պետք է արտասահմանյան անձնագիր ունենան (բացառությամբ ԵՏՄ երկրների` Ղազախստան, Բելառուս, Հայաստան, Ղրղըզստան)։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։
13:53
24 Հուլիսի 2017
Հայ դպրոցականները ևս 6 մեդալ են նվաճել դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում
Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները:
12:42
24 Հուլիսի 2017
Սուրենյան. Երևանին ջերմային ալիք կպատի
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ջերմային ալիքի մասին։
21:10
23 Հուլիսի 2017
Հողաթափերը վնաս են առողջությանը. բժիշկներ
Օրթոպեդ Քրիստինա Լոնգը  պատմել է, թե հողաթափերի հաճախակի կրելն ինչ վնաս կարող է պատճառել:
19:49
23 Հուլիսի 2017
Քթի սև կետերից մեկընդմիշտ ազատվելու պարզ միջոցներ
Աշխարհում գրեթե չկա մարդ, ով երբևէ չի բախվել սև փոքր կետերի հետ, որոնք հայտնվում են դեմքին և հատկապես քթի շրջանում։
15:55
23 Հուլիսի 2017
Ինչպե՞ս ամռանը խուսափել վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից
Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար:
14:15
23 Հուլիսի 2017
Գիտնականներ. դեպրեսիան ոչնչացնում է ուղեղի բջիջները
Էդինբուրգի համալսարանի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ: