487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հասարակությունը դժգոհ է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակից, սակայն գիտակցում է փոփոխության անհրաժեշտությունը և պատրաստ է դրան. նախարար
20:29
20 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հասարակությունը դժգոհ է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակից, սակայն գիտակցում է փոփոխության անհրաժեշտությունը և պատրաստ է դրանում ներդրումներ ունենալ, նշել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` մեկնաբանելով իր կայքում անցկացված հարցման արդյունքները։

«Կայքի բացման օրվանից «Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքները մեղմ ասած հուսադրող չեն: Հարցվածների ճնշող մեծամասնությունը համարում է, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքները պաշտպանված չեն. 62,2 տոկոսը կարծիք է հայտնել, որ մարդու իրավունքները պաշտպանված չեն, իսկ 27,2 տոկոսը՝ պաշտպանված են մասամբ», – նշել է Մանուկյանը։ Նրա խոսքերով` յուրաքանչյուր 10-րդ հարցվող է միայն համարում, որ մարդու իրավունքները պաշտպանված են Հայաստանում։

«Այս տվյալներն իսկապես մտորելու առիթ են: Իհարկե, առնվազն միամտություն կլիներ կարծելը, որ նման արդյունքներն անսպասելի էին: Տվյալ պատկերին նպաստող որոշ հանգամանքներ իհարկե կան: Տարիներ առաջ համացանցի ու նորագույն տեխնոլոգիաների բացակայության ժամանակ, երբ նոր էին ժողովրդավարական արժեքներն ու ազատ խոսքի տարրերը մեր կյանք մտնում, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցումներն առաջին հայացքից բավական հուսադրող էին», – ավելացրել է Մանուկյանը։

Նա հիշեցրել է, որ ժամանակին նման հարցում իրականացրած կազմակերպություններից մեկի տվյալներով՝ ՀՀ-ում 1993 թվականին հարցվածների 70 տոկոսի կարծիքով մարդու իրավունքները հիմնականում պաշտպանված էին: Սակայն մասնագետներն այդ արդյունքներով չշտապեցին ուրախանալ: Վերլուծությունները հանգեցրին նրան, որ հարցման դրական արդյունքների հիմքում ընկած էր հարցի թերի ըմբռնումը, հարցման առարկայի վերաբերյալ խորքային պատկերացումների բացակայությունը, «և հաճախ մեկ բան մտածելն ու այլ բան ասելը»:
«Մասնագետներն այդ դեպքում ճիշտ էին, քանի որ որոշ պարզաբանող հարցերից հետո կրկնակի հարցումների արդյունքներն այլ բան էին վկայում», – ասել է նախարարը։

Վերադառնալով կայքի հարցումների արդյունքներին` Մանուկյանը նշել է, որ դրանց վերաբերյալ մասնագետների մեկնաբանություններն ավելի քան հետաքրքիր են: «Այսօր շատ ենք խոսում ժողովրդի իրավագիտակցության բարձրացման, իրավունքների վերաբերյալ տարրական գիտելիքներ ունենալու հանրային անհրաժեշտության մասին: Այնուամենայնիվ, այս հարցումների արդյունքները վերլուծելիս՝ մասնագետները միակարծիք էին, որ մարդիկ փոխվել են: Փոխվել է ոչ վաղ անցյալում ունեցած մոտեցումը, մարդկանց մտածելակերպում ավելացել են որոշ արժեքներ, որոնք օգնում են երևույթներին նայել առավել շրջահայացորեն և ընդգրկուն», – ընդգծել է նախարարը։

Նրա խոսքերով` հետաքրքիրն այն է, որ որևէ այլ՝ ժողովրդավարության ուղին նոր բռնած երկրում այսքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ հասնել մարդու իրավունքների պաշտպանվածության գիտակցման նման դրական արդյունքի:

«Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր ունի մեր ժողովրդի բնատուր քննադատական մտածողությունը, նորը արագ յուրացնելու, տեղայնացնելու նախանձելի հատկությունը, ինչպես նաև՝ անկաշկանդ ուղղախոսությունը», – նշել է նախարարը։

«Ինչ խոսք, մեծ հաշվով հարցման արդյունքները գոհացուցիչ չեն. դրանք վկայում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում հսկայական անելիքների առկայության մասին:  Դրանք փաստում են ոչ միայն մարդկանց մոտ պաշտպանվածության զգացողության պակասը, այլև հիշեցնում են սոցիալական խնդիրներից մինչև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության կարևորությունը: Ամեն դեպքում, պետք է փաստել, որ ի զարմանս շատերի, հարցման արդյունքները դրական կողմ էլ ունեն: Դրանք ցույց են տալիս, որ մեր ժամանակներում մարդիկ ոչ միայն պասիվ բողոքող են, այլ գիտակցում են փոփոխության անհրաժեշտությունը և պատրաստ են դրանում ներդրումներ ունենալ», – ասել է նախարարը։

Նա ընդգծել է, մարդիկ այսօր ավելի քաջատեղյակ են իրենց իրավունքներից, քան՝ առաջ:

«Միաժամանակ հանրության այս գնահատականները սթափեցնող ազդեցություն պետք է ունենան բոլորիս, հատկապես՝ մարդու իրավունքների երաշխավորման և ապահովման գործուն մեխանիզմներ ապահովելու պատասխանատվություն կրող պաշտոնյաների և ինստիտուտների համար: Մեր գործունեության արդյունավետության առավել բնորոշ չափանիշ չկա, քան իրավիճակի փոփոխությունն այս ոլորտում. դրանից ելնելով է վաղը որոշվելու մեր քաղաքական պատասխանատվությունը հասարակության առջև», – ընդգծել է նախարարը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:39
09 Նոյեմբերի 2017
Աչքի եզակի վիրահատություններ Երևանում. փոքրիկներ են վիրահատվել
Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։