484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հազվագյուտ հիվանդություններից տառապող երեխաների ընտանիքների ասոցիացիա կստեղծվի. փորձագետ
18:14
20 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հազվագյուտ հիվանդություններից տառապող երեխաների ընտանիքների ասոցիացիա կստեղծվի, ուրբաթ լրագրողներին ասաց Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի գենետիկ–մանկաբույժ Գոհար Շահսուվարյանը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում վերջերս տեղի է ունեցել սիմպոզիում` նվիրված հազվագյուտ հիվանդություններին։ Սիմպոզիումի ժամանակ գաղափար է ծագել ստեղծել Հազվագյուտ հիվանդություններից տառապող երեխաների ընտանիքների ասոցիացիա, և այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները», – նշեց Շահսուվարյանը։

Նրա խոսքերով` ասոցիացիան արդեն գրեթե ձևավորվել է։ «Մենք ունենք բավականին ակտիվ ծնողներ, ովքեր պատրաստ են դիմել բոլոր անհրաժեշտ ատյաններին, նրանք ի վիճակի են օգնել երեխաների առողջության բարելավման հարցում։ Նրանք նաև համագործակցում են օտարերկրյա, մասնավորապես, ռուսական նմանատիպ ասոցիացիաների հետ», – ավելացրեց Շահսուվարյանը։

Փորձագետը նշեց, որ շատ կարևոր է համակողմանի աջակցություն ցուցաբերել հազվագյուտ հիվանդություններ ունեցող երեխաների ծնողներին, այդ հիվանդություններից մեկը Դաունի համախտանիշն է։

«Այս հիվանդությունը ժառանգական չէ, այն ամբողջովին պատահական գործընթաց է։ Սակայն, այդուհանդերձ, գոյություն ունեն որոշակի գործոններ, որոնք կարող են ազդել այդ համախտանիշով երեխայի լույս աշխարհ գալու վրա, և դա հիմնականում մոր տարիքն է։ Օրինակ, մինչև 25 տարեկան կնոջ մոտ հիվանդ երեխայի ծննդյան հավանականությունը կազմում է 1/1400», – նշեց Շահսուվարյանը։

Նրա խոսքերով` այսօր աշխարհում գոյություն ունեն հատում պերինատալ սկրինինգային թեստեր, որոնց օգնությամբ հղիության ընթացքում կարելի է որոշել երեխայի մոտ Դաունի համախտանիշի զարգացման հնարավորությունը։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն` աշխարհում ծնվող ամեն 700 նորածնի մոտ ախտորոշվում է «Դաունի համախտանիշ»` անկախ աշխարհագրությունից և սոցիալական դրությունից», – նշեց Շահսուվարյանը։

Փորձագետը նաև ավելացրեց, որ Կենտրոնը, որը նա ներկայացնում է, արդեն աշխատում է գենետիկ հիվանդությունների ռեեստրի ստեղծման ուղղությամբ, որտեղ կհավաքվեն Դաունի համախտանիշ ունեցող երեխաների թվին վերաբերող բոլոր տվյալները` Հայաստանում այս հիվանդության մասին կոնկրետ վիճակագրություն ունենալու համար։

Մարտի 21–ին նշվում է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրը։ Այս ամսաթիվն օրացույցում ներառվել է 2006 թ.–ին։ Այս օրը նշելու մասին որոշումն ընդունվել է Դաունի համաշխտանիշի միջազգային (IDSA) և Եվրոպական (EDSA) ասոցիացիաների նախաձեռնությամբ Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքում անցկացված VI միջազգային սիմպոզիումի ժամանակ, որը նվիրված էր Դաունի համախտանիշին։

Մարտի 21–ը պատահական չի ընտրվել։ Այն Դաունի համախտանիշի սիմվոլիկ նշանակությունն է, որի պատճառը քրոմոսոմներից մեկի տրիսոմիան է։ Այս հիվանդությամբ տառապող մարդու մոտ 21–րդ քրոմոսոմը առկա է երեք օրինակով։ «Օրացույցի լեզվով» թարգմանելու դեպքում ստացվել է երրորդ ամսվա 21–րդ օրը։

Անգլիացի բժիշկ Ջոն Լենգդոն Դաունը (John Langdon Down, 1828-1896) 1862 թ.–ին առաջին անգամ նկարագրել է համախտանիշը որպես հոգեբանական հիվանդության տեսակ։ Այն հետագայում կոչվել է իր անունով։
Դ
աունի համախտանիշը հիվանդություն է, որն առաջանում է գենետիկ անոմալիայի հետևանքով, որի դեպքում մարդու օրգանիզմում հայտնվում է ավելորդ քրոմոսոմ։ Այս ամենի հետևանքով քրոմոսոմների ընդհանուր թիվը դառնում է 47, իսկ նորմայի դեպքում մարդու օրգանիզմում պետք է լինի 46 քրոմոսոմ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել: