481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը զբաղեցնում է 110–րդ տեղը` ըստ երջանկության ցուցիչի. սոցիոլոգ
17:33
20 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը զբաղեցնում է 110–րդ տեղը` ըստ երջանկության ցուցիչի, ուրբաթ լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մարտի 20–ին նշվող Երջանկության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Տոնը հիմնադրվել է 2012 թ.–ի հունիսի 28–ին ՄԱԿ–ի ԳՎ–ի կողմից` աջակցելու համար այն գաղափարին, որ երջանկության նկատմամբ ձգտումը երկրագնդի վրա բնակվող յուրաքանչյուր մարդու ցանկությունն է։ Երջանկության միջազգային ցուցիչը (Happy Planet Index) արտացոլում է մարդկանց բարեկեցությունն ու շրջակա միջավայրի վիճակը աշխարհի տարբեր երկրներում։ Այն առաջարկվել է 2006 թ.–ի հուլիսին New Economics Foundation–ի (NEF) կողմից։ Ցուցիչի գլխավոր խնդիրն է արտացոլել ազգերի «իրական» բարեկեցությունը։ Տարբեր երկրների կենսամակարդակները համեմատելու համար օգտագործվում է ՀՆԱ–ի ցուցիչը` ըստ բնակչության թվի կամ մարդկային ներուժի զարգացման ցուցիչը, սակայն այդ ցուցիչները միշտ չէ, որ կարող են արտացոլել իրական վիճակը։ Մասնավորապես, ՀՆԱ–ի ցուցիչի համեմատումն անիմաստ է, քանի որ մարդկանց մեծամասնության վերջնական նպատակը հարուստ լինելը չէ, այլ լինել երջանիկ և առողջ։

«Հայաստանը 110–րդ տեղում է` ըստ երջանկության գլոբալ ցուցիչի, իսկ կյանքից բավարարված լինելու հարցում մենք 172–րդ տեղում ենք», – նշեց Ադիբեկյանը։

Նրա խոսքերով, բազմաթիվ հետազոտությունների տվյալներով` հայերի կյանքի ծրագրերում նախատեսված չէ անձնական երջանկության հասնելը։ «Մենք բազմաթիվ սոցհարցումներ ենք անցկացրել հայկական դպրոցներում և համալսարաններում, որտեղ հարցրել ենք մասնակիցներին իրենց նպատակների մասին։ Չի եղել մի մարդ, ով ասեր, թե ցանկանում է երջանիկ լինել», – ասաց Ադիբեկյանը։

Նրա խոսքերով` անցկացվել են նաև բազմաթիվ հարցումներ, որոնց ժամանակ մարդկանց հարցրել են, թե ինչպես են նրանք գնահատում Հայաստանում, մարզերում, համայնքներում և սեփական ընտանիքներում տիրող իրավիճակը։ «Մենք պարզել ենք, որ հարցվածների 70 տոկոսը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, 60 տոկոսը` մարզերում տիրող իրավիճակից և միայն 33 տոկոսն է դժգոհ ընտանիքում տիրող վիճակից։ Դա նշանակում է, որ 67 տոկոսի մոտ ընտանիքում ամեն ինչ բարեհաջող է», – նշեց Ադիբեկյանը։ 

«Ամեն դեպքում հայերին հատուկ է բավարարվել քչով, մենք գնահատում ենք ընտանեկան արժեքներն ու բարեկեցությունը` գերադասելով այդ ամենը անձնական նպատակներից։ Եվ եթե ընտանիքում ամեն ինչ լավ է, ամուսնությունը հաջողված է, երեխաները առողջ են, ապա մենք մեզ երջանիկ ենք զգում», – ավելացրեց նա։

Երջանկության միջազգային օր հաստատելու նախաձեռնության հեղինակը Բութանն է։ Համարվում է, որ Բութանի Թագավորության բնակիչներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են, նրանք չեմպիոններ են Ազգային Երջանկության Համախառն գործակցով (Gross National Happiness Index), ինչով չափվում է քաղաքացիների ազգային բարեկեցությունը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
19 Հունվարի 2018
Պելեն շտապ հոսպիտալացվել է
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն շտապ հոսպիտալացվել է:
11:47
18 Հունվարի 2018
Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է, հայտնի է պատճառը
Չորեքշաբթի երեկոյան Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է։
21:37
17 Հունվարի 2018
Կարեն Կարապետյանն «արդարացել» է իր ամանորի արձակուրդի համար
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնաբանել է ամանորի իր երկարատև արձակուրդը կառավարության հարցուպատասխանի ընթացքում։
20:50
17 Հունվարի 2018
«Ռոսիա» ավիաընկերության չվերթի ուշացումը Կանկունից ՀՀ քաղաքացիների հետ կապ չունի. ՀՀ ԱԳՆ
Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ Մեքսիկայից «Ռոսիա» ավիաընկերության չարթերային չվերթը հետաձգվել է Հայաստանի չորս քաղաքացիներին արտաքսելու պահանջի կապակցությամբ։
20:00
17 Հունվարի 2018
Ժպտացեք` թաքնված տեսախցիկ. ոստիկանները նկարահանումների թույլտվություն կստանան (ՖՈՏՈ)
Լրացումներ են կատարվել «Ոստիկանության մասին» օրենքում։
18:51
17 Հունվարի 2018
Հայկական բրդուճը նվաճում է ռուսաստանյան առողջ ֆասթֆուդի շուկան
Պավել Աչիկյանն ու Վլադիմիր Սեմենյուտան Մոսկվայում «աշխատացնում են» «Լևոն’ս» կովկասյան խոհանոցի սրճարանների ցանց:
16:32
17 Հունվարի 2018
Մեքսիկայից «Ռոսիա» ավիաընկերության չվերթը հետաձգվել է Հայաստանի քաղաքացիների պատճառով
Մեքսիկայից «Ռոսիա» ավիաընկերության չարթերային չվերթը հետաձգվել է  երկրի իշխանությունների` նույն օդանավով Հայաստանի չորս քաղաքացիներին արտաքսելու պահանջի կապակցությամբ։
22:40
16 Հունվարի 2018
Քիմն ու Քանյեն երրորդ անգամ ծնող են դարձել
Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` Քանյե Ուեսթը, երրորդ անգամ ծնող են դարձել:
13:36
16 Հունվարի 2018
Նյու Յորքում «Armenia Way» փողոց կհայտնվի
Նյու Յորքի փողոցներից մեկը կկոչվի «Armenia Way»:
12:11
16 Հունվարի 2018
Հայաստանի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Իրաքում 2014 թ.–ի եզդիների ցեղասպանությունը
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի հայտարարություն է ընդունել եզդիների ցեղասպանության վերաբերյալ։
23:00
15 Հունվարի 2018
Փրկել շարքային Դալլաքյանին. արժանի քա՞յլ, թե՞ պաշտպանության նախարարի անզորությունը
Յուրաքանչյուրի կյանքում կարող է լինել կենաց ու մահու պահ:
18:09
15 Հունվարի 2018
ՀՀ կառավարության աշխատակազմն ու ֆիննախը հայտնվել են «սև ցուցակում»
Հայաստանի կառավարության աշխատակազմն ու ֆինանսների նախարարությունը տեղեկատվական ազատության ցուցանիշով հայտնվել են սև ցուցակում: