483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Նոր սերունդը նախընտրում է տեղեկություն ստանալ սոցցանցերից, այլ ոչ թե տպագիր մամուլից. փորձագետ
18:19
18 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նոր սերունդը նախընտրում է տեղեկություն ստանալ սոցիալական ցանցերից, այլ ոչ թե տպագիր պարբերականներից, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց «Բլից Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն և «Տպագիր մամուլ տարածողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Դավթյան։

Ըստ նրա, նոր կյանք մտնող երիտասարդ սերունդը պատրաստ չէ թերթեր ընթերցելուն, դրա նրանց համար օտար բան է։

«Աճող սերունդը բոլոր լուրերն ընթերցում է սոցցանցերում` չպատկերացնելով և չհասկանալով թերթի ուժն ու նշանակությունը։ Երիտասարդությանը ծանոթ չէ  նույնիսկ թերթի հոտը»,– նշեց Դավթյանը։

Ըստ փորձագետի` համացանցում շատ է ավելորդ տեղեկատվությունը, որը չպետք է կարդա մեծացող սերունդը, քանի որ այնտեղ բացակայում են կանոններն ու գրաքննությունը։

«Պետք է երիտասարդ սերնդի մեջ նաև ընթերցող դաստիարակել։ Անհրաժեշտ է խրախուսել և աջակցել պահանջարկին։ Այսօրվա թերթերը չունեն գնորդ, քանի որ աճող սերունդը սովոր չի ընթերցանության։ 20 տարվա ընթացքում չեն հրատարակվել մանկական, ուսանողական կամ երիտասարդական թերթեր»,– ասաց Դավթյանը։

Ըստ նրա, հայկական թերթերի մակարդակը բավականին բարձր է, պարզապես Հայաստանում իրադարձությունների քանակն այնքան չէ, որ լրացնեն 12 էջերը, բոլոր թերթերի տեղեկությունը կրկնվում է։

«Ես ուսումնասիրել եմ արտասահմանյան թերթեր և եկել եմ եզրակացության, որ Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում առաջին տեղում է մամուլի որակով և քանակով, ինչպես նաև խոսքի ազատության և էլեկտրոնային ԶԼՄ–ների ազատության առումով»,– ավելացրեց Դավթյանը։

Այդ կապակցությամբ նա ընդգծեց, որ նախօրեին գործարկված Pressinfo.am կայքն ունի կոնկրետ նպատակ` թույլ տալ սպառողին արագ ծանոթանալ այն նյութերին, որոնց հետ նա ստիպված կլինի ծանոթանալ ավելի ուշ։

Նախօրեին Երևանում կայացել է տարածաշրջանում հայկական և արտասահմանյան տպագիր պարբերականների առաջին առցանց խանութի Pressinfo.am կայքը։ Նոր կայքի շնորհիվ լուծվում է Հայաստանի հեռավոր մարզեր մամուլն օպերատիվ կերպով հասցնելու հարցը, որովհետև այդ տեղեկություններն այնտեղ հասնում են մեծ ուշացումով, իսկ ձմռան ամիսներին երբեմն չեն հասնում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։