484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Քնի մշտական խախտումները կարող են լուրջ հիվանդությունների հանգեցնել. սոմնոլոգ
15:41
13 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Քնի մշտական խախտումները կարող են հանգեցնել լուրջ հիվանդությունների, այդ թվում` սիրտ–անոթային և նյարդային խախտումների, ասաց Քնի խախտման հայկական ասոցիացիայի նախագահ, սոմնոլոգ, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը։

«Քնաբուժության միջազգային ասոցիացիան 2008 թ.–ից մարտի երկրորդ ուրբաթը հայտարարել է Քնի միջազգային օր։ Այս տարվա նշանաբանն է «որակյալ քունն առողջության և երջանության երաշխիքն է»», – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքերով` քնի խախտումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ մարդու առողջության համար, դրանք ավելացնում են տարբեր հիվանդությունների ռիսկը։

«ԱՄՆ–ում և ԵՄ–ում իրականացված տարբեր հետազոտությունները ցույց են տվել, որ քնի խախտումն ու գիշերը դժվար շնչառությունը հանգեցնում են սիրտ–անոթային հիվանդությունների, նյութափոխականության խախտման, նյարդային խախտումների, դեպրեսիայի», – նշեց Խաչատրյանը։

Նյարդաբանի խոսքերով` քնի խախտումները հանգեցնում են նաև արտադրողականության և արդյունավետության նվազմանը ուսման և աշխատանքի ժամանակ, ինչպես նաև խնդիրների` միջանձնային շփման դեպքում։

«Հոգևոր–հոգեբանական վիճակի վատացման պատճառով քունը չառած մարդիկ կարող են դառնալ պակաս շփվող, մեկուսանալ հասարակությունից, խնդիրները կարող են բավականին լուրջ լինել»,  – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքերով` այդ խնդիրները ժամանակին բացահայտելն ու բուժելը կարող է կարևոր նշանակություն ունենալ ինչպես այդ մարդկանց համար, այնպես էլ հասարակության առողջության բարձրացման համատեքստում։

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար նա կոչ արեց պահպանել քնի կայուն ռեժիմ, ինչպես նաև ձեռնպահ մնալ քնից առաջ մեծ քանակության սնունդ ընդունելուց, սուրճից և թեյից, չզբաղվել ֆիզիկական վարժություններով։

Խաչատրյանը նաև նշեց, որ ցերեկային քունը ևս ողջունելի է, սակայն անհրաժեշտ է սահմանափվել 40–60 րոպե քնելով` գիշերային քնի ռեժիմը չխախտելու համար։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել: