486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում մարտի երկրորդ կեսին
15:00
13 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի առաջին տանօրյակում Հայաստանում օդի ջերմաստիճանը 7-8 աստիճանով նորմայից բարձր էր, սակայն ամսվա երկրորդ կեսն ավելի ցուրտ կլինի, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԻՆ Հայհիդրոմետծառայության օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքերով` առաջիկա երկու օրերին կպահպանվի համեմատաբար բարձր ջերմային ֆոնը, որը նախօրեին Արարատյան դաշտավայրում հասավ իր առավելագույնին` 18-19 աստիճան տաքության։ 
«Այսօր և վաղը ջերմաստիճանն արդեն 15 աստիճանը չի գերազանցի, իսկ Արարատյան դաշտում կլինի մի փոքր նվազում` մինչև 14 աստիճան։ Մարտի 16-ից սկսած Հայաստանի շատ շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 16-17-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով»- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ անցյալ գիշեր արդեն մի շարք շրջաններում արձանագրվել են տեղումներ` ձնախառն անձրևի տեսքով։

Նրա խոսքերով` մարտի 13-14-ին և 18-ին Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում։ 

«Մարտի 17-ին, կապված երկիր սառը օդային հոսանքների ներթափանցման հետ, Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը կիջնի մինչև զրո աստիճան, ինչից հետո հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև մինուս 1 աստիճան Արարատյան դաշտավայրի մի շարք վայրերում», - ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքերով` ջերմաստիճանի նման անկումը լուրջ սպառնալիք չէ գյուղատնտեսության համար, ավելին, այդ կարճատև ցուրտը ավելի դրական ազդեցություն կունենա, քան ջերմաստիճանի բարձրացումը։

Ինչ վերաբերում է ցրտահարություններին, ապա, ինչպես նշեց Պետրոսյանը, Արարատյան դաշտավայրում ցրտահարության սպառնալիքը մինչև ապրիլի կեսը պահպանվում է, սակայն այս շրջանում դրանք լուրջ վնաս չեն հասցնի, քանի որ ծիրանենիները դեռ չեն ծաղկել, իսկ եղանակի ցրտումը կբերի ընդամենը բույսերի վեգետացիայի դանդաղման։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից: