481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմիանա «Ֆրանսիայի համը» համաշխարհային խոհանոցային նախագծին
14:04
12 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ խոհարարները մարտի 19–ին կմիանան «Ֆրանսիայի համը» համաշխարհային խոհանոցային նախագծին, տեղեկացվում է Ֆրանսիայի դեսպանատան Facebook–յան էջում։

Միջազգային նախագծի շրջանակում, որին մասնակցում են բոլոր մայրցամաքները ներկայացնող մոտ հազար բարձրակարգ խոհարարներ, ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանը մարտի 19–ին կմատուցվի ֆրանսիական ավանդական ընթրիք։

Միջոցառմանը կմասնակցեն նաև երկու երևանյան ռեստորաններ` «The Club»–ը (Ակումբ) և «The Park»–ը (Այգի)։ Ռեստորանների շեֆ-խոհարարները՝ Անահիտ Սարգսյանը (Ակումբ) և Դավիթ Հարությունյանը (Այգի) այդ օրը կառաջարկեն առանձնահատուկ ճաշացանկ, որը կարժևորի ֆրանսիական ավանդական խոհանոցը:

Այս միջոցառման նպատակը, որը կազմակերպել է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, հանրահայտ խոհարար Ալեն Դյուկասի մասնակցությամբ, ֆրանսական գաստրոնոմիայի, նրա բարձրակարգ արժանիքների, նորարարության և բազմազանության փառաբանումն է:

1912թ.–ին Օգյուստ Էսկոֆիեն (Auguste Escoffier) նախաձեռնել էր առաջին «Էպիկուրյան ընթրիքները» միևնույն ճաշացանկով միևնույն օրը աշխարհի տարբեր երկրներում։ 2015թ.–ին նույն գաղափարը հիմք դարձավ «Ֆրանսիայի համը» խոհարարական փառատոնի համար, որին կմասնակցեն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող ռեստորանները։ Սա կլինի առաջին խոշոր համաշխարհային իրադարձություններից մեկը, որը կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից ֆրանսիական գաստրոնոմիան մարդկության ոչ նյութական ժառանգություն ճանաչելու կապակցությամբ։

«Ֆրանսիայի համը» փառատոնի շրջանակում Ֆրանսիայի դեսպանատան տեղեկատվական աջակցության շնորհիվ մասնակից ռեստորանների շեֆ–խոհարարները կկարողանան փորձ և գիտելիքներ փոխանակել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։