486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայրենական պատերազմի հաղթանակը կարևորագույն նշանակություն ունի հայ ժողովրդի համար. Վոլինկին
11:43
12 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայրենական մեծ պատերազմում գրանցած հաղթանակը հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունի, ասվում է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձում։ Դեսպանը հինգշաբթի մասնակցել է «1941-1945թթ.–ի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը» միջազգային համաժողովին։

«70 տարի է անցել այն ժամանակից, երբ խորհրդային ժողովուրդն ամենակարևոր և թանկ հաղթանակը գրանցեց ֆաշիստական Գերմանիայի դեմ մղվող պատերազմում։ Խորհրդային Միությունն ամենամեծ թվով զոհերն է ունեցել` միլիոնավոր մարդիկ են մահացել, տանջանքի ենթարկվել համակենտրոնացման ճամբարներում, անհետ կորել։ Ողջ երկիրը, մարդկային բոլոր ռեսուրսներն օգտագործվել են գլխավոր նպատակի համար` ոչնչացնել ֆաշիստական «ժանտախտը», որը կախվել էր Եվրոպայի գլխին և սպառնում էր տարածվել Եվրոպայի սահմաններից դուրս»,– ասված է ուղերձում։

Վոլինկինի խոսքով` յուրաքանչյուր մարդ իր անհատական ավանդն է ունեցել այդ երկար սպասված Հաղթանակի գործում` խրամատներում և հոսպիտալներում, հանքահորերում և գործարաններում, ռազմակայաներում և առաջնագծում։ «Դաժանությամբ ոչնչի հետ չհամեմատվող այդ պատերազմը խորը սպի է թողել խորհրդային մարդկանց սրտերում։ Եվ այդ ցավը յուրաքանչյուր ընտանիքում այժմ փոխանցվում է սերնդեսերունդ, հոգատարությամբ պահվում է ընտանեկան ալբոմներում և պատմության մեջ»,– ավելացրել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ այս տարի Ռուսաստանում մեծ շուքով է նշվելու հաղթանակի 70-ամյակը։ Բոլոր քաղաքների և բնակավայրերի հազարավոր կամավորներ մասնակցելու են երթերին, ցույցերին, համերգներին և այլ ռազմահայրենասիրական միջոցառումներին։ Դեսպանի խոսքով` ժողովրդի անսահման սերը այդ տոնի հանդեպ միավորել է տարբեր ազգություն ունեցող միլիոնավոր մարդկանց։

«Հայ ժողովրդի համար այդ հաղթանակը կարևորագույն նշանակություն ունի։ Հայրենական մեծ պատերազմը հարյուր հազարավոր հայորդիների մահվան պատճառ է դարձել։ Հայաստանում, ինչպես Ռուսաստանում, մեծ շուքով կնշվի 70-ամյակը, իսկ որոշ միջոցառումներ արդեն հիմա են իրագործվում։ Վերջերս ռադիո Վանը մեկնարկեց ռուս–հայկական «Նամակներ ռազմաճակատից» նախագիծը, որը կապված է հենց այս նշանակալի ամսաթվի հետ»,– ընդգծել է Վոլինկինը։

Նա հիշեցրել է, որ մարտի 4-ին ռուսական դեսպանատնը կայացել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն առընթեր Հանրային խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ քննարկվել են Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի տոնակատարության նախապատրաստական հարցերը։

Խորհրդում ընդգրկվել են հայկական հասարակական կազմակերպությունների, ռուս հայրենակիցների կազմակերպությունների, 102-րդ ռազմակայանի, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Էրեբունի ռուսական ավիակայանի ներկայացուցիչները։

«Մեր սուրբ պարտքն է հարգանքի տուրք մատուցել այդ սարսափելի պատերազմի զոհերի հիշատակին և հիշել այն զոհերին, ովքեր կյանքով են հատուցել մեր ապագայի համար։ Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և ամուր առողջություն։ Շնորհավորում եմ Մեծ հաղթանակի կապակցությամբ»,– ասված է ուղերձում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: