478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հիվանդանոցներում 2015թ.–ի առաջին երկու ամսում կատարվել է սրտի 270 անհետաձգելի վիրահատություն
16:37
11 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հիվանդանոցներում 2015թ.–ի հունվար–փետրվարին կատարվել է սրտի 270 անհետաձգելի վիրահատություն, չորեքշաբթի լրագրողներին ասաց Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։

Նրա խոսքով` նախագիծը, որի շրջանակում իրականացվում են սրտի անհետաձգելի վիրահատությունները, մշակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի շրջանակում։

«Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին սրտի անհետաձգելի բուժօգնություն է ստացել 270 քաղաքացի, որից 116-ը` հունվարին, 154-ը՝ փետրվարին», - նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով` նախագծի իրականացումից առաջ անցկացվել են մի շարք հետազոտություններ և քննարկումներ։ Վիրահատությունները ծրագրի շրջանակում անցկացվում են սուր ինֆարկտի դեպքում, որն իրական սպառնալիք է ներկայացնում հիվանդի կյանքին։

«Վիրահատությունից հետո հիվանդը վեց ամսվա ընթացքում գտնվում է բուժող բժիշկների հսկողության տակ», – ավելացրեց Վարդանյանը։

ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն իր հերթին նշեց, որ ամենաշատ վիրահատությունները կատարվել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում` 107 վիրահատություն` ստենդավորմամբ և երկու վիրահատություն` կրկնակի ստենդավորմամբ։

«Մալաթիա» բժշկական կենտրոնում կատարվել է ստենդավորման 51 վիրահատություն (որոնցից երկուսը կրկնակի ստենդավորմամբ)։ «Նորք Մարաշ» բուժկենտրոնում կատարել են ստենդավորման 47 վիրահատություն, որոնցից երեքը` կրկնակի ստենդավորմամբ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական կլինիկայում կատարվել է ստենդավորման 31 վիրահատություն (որոնցից մեկը կրկնակի ստենդավորմամբ)։ Վիրահատություններ են կատարվել նաև Հայաստանի մարզերում, «Գյումրի» բուժկենտրոնում` ստենդավորման 14 վիրահատություն (երկուսը կրկնակի ստենդավորմամբ), Գորիսի հայ–ֆրանսիական սիրտ–անոթային կենտրոնում` ստենդավորման 5 վիրահատություն։

Ծատուրյանի խոսքերով` վիրահատվել է Երևանի 151 և մարզերի 119 բնակիչ, որոնց թվում` 210 տղամարդ և 60 կին։ Հիվանդների միջին տարիքը 63–ն է։

Այս ծրագրից կարող են օգտվել Հայաստանի քաղաքացիները, իսկ բացառիկ դեպքում, առողջապահության նախարարի որոշմամբ, ուրիշ երկրների քաղաքացիներ։

ՀՀ կառավարությունը 2014 թվականին հաստատել է ծրագիրը, որի համաձայն` այն իրականացնելու համար 2015-2017 թվականներին  պետական բյուջեից տարեկան կհատկացվի 500 մլն դրամ: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:37
23 Օգոստոսի 2017
Երևանը ծափողջույններով է դիմավորել աշխարհի իր չեմպիոններին (ՖՈՏՈ)
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծափողջույններով են դիմավորել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին:
15:36
23 Օգոստոսի 2017
Հայտնի թուրք խոհարարը ցնցել է Instagram–ը հայկական երաժշտության ուղեկցությամբ կատարած պարով (ՎԻԴԵՈ)
Տեսանյութն արդեն դիտել է ավելի քան 4,5 մլն մարդ, ինչն առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքը։
15:13
23 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը հուզել է երկրպագուներին երեխաներով և արևի խավարմամբ (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը երեխաների` Նորթի և Սեյնթի հետ հուզիչ լուսանկար է հրապարակել:
20:24
22 Օգոստոսի 2017
Երևանն առաջ և այսօր
Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։
16:23
22 Օգոստոսի 2017
Հայտնի է ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի օրը
Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։