478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ջորջ Քլունին, Էլի Վիզելն ու այլ հայտնի մարդիկ կազդարարեն 100 LIVES նախագծի մեկնարկը
18:51
10 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ հայտնի հասարակական գործիչներ, գիտնականներ և ձեռներեցներ, որոնց թվում են Ջորջ Քլունին, Էլի Վիզելը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, կազդարարեն 100 LIVES բարեգործական նախագծի և Aurora Prize նոր միջազգային մարդասիրական մրցանակի հիմնումը։

100 LIVES նախագծի նպատակն է ուսումնասիրել ցեղասպանության խնդիրը, մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև գնահատել այդ իրադարձության հետագա ազդեցությունը երեք առանցքային ուղղություններով` եզրակացություններ անել անցյալից, հավաքել և 100LIVES.com կայքի շնորհիվ հասարակության սեփականությունը դարձնել ցեղասպանությունը վերապրած մարդկանց անհայտ պատմությունները, հարգանքի տուրք մատուցել ներկային Aurora Prize նոր միջազգային մարդասիրական մրցանակի հիմնման միջոցով, որը կհանձնվի այն մարդկանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը մյուսներին փրկելու համար։ Մրցանակը կոչվել է Ավրորա Մարտիկանյանի անունով, ով վերապրել է ցեղասպանությունն ու փրկվել ռուսական բանակի մասնակցությամբ։ Նախագծի նպատակն է ստեղծել ավելի լավ ապագա` իրականացնելով Երախտագիտության նախագծեր կազմակերպությունների և համայնքների համար, որոնք 100 տարի առաջ կարևոր դերակատարություն են ունեցել հայերի փրկության գործում։

100 LIVES նախագիծը հիմնադրվել է միջազգային գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի, ինչպես նաև մարդասեր Վարդան Գրեգորյանի կողմից` ներկայացնելու համար Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչպես նաև այն, թե մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության և բիզնեսի ոլորտում որքան լուրջ ներդրում է հաջողվել կատարել ցեղասպանությունից փրկված մարդկանց և նրանց ընտանիքներին։

1915–1923 թթ.–ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվել է մոտ 1,5 մլն հայ։ Մոտ 500 հազարը փրկվել է, մեծամասնությունը` առանձին մարդկանց և կազմակերպության միջամտության շնորհիվ։ Այս պահին ողջ աշխարհում` Արգենտինայից մինչև Ավստրալիա, գոյություն ունեն հայկական համայնքներ։

«Մարդասիրությունը, առատաձեռնությունը, ուժը, որոնք դրսևորվել են այն մարդկանց կողմից, ովքեր փրկել են նման մեծ թվով հայերի, պարտավորեցնում են մեզ պատմել այդ պատմությունները աշխարհին», – ասում է Ռուբեն Վարդանյանը։ «Եկել է ժամանակը լույս սփռել այդ մեծանուն մարդկանց վրա, քաղել համապատասխան դասեր և մեր երախտագիտությունը հայտնել այդ մարդկանց հերոսական արարքների համար»։

Փրկվածներին և փրկության գործում մասնակցած մարդկանց հարգանքի տուրք մատուցելուց բացի, ծրագրի շրջանակում կհիմնվի Aurora Prize միջազգային մարդասիրական մրցանակը։ Սա աջակցության միջոց է նրանց, ովքեր այսօր վտանգում է իր կյանքն ուրիշներին փրկելու համար։ 1 մլն դոլարի չափով ամենամյա դրամաշնորհը կհանձնվի այն թեկնածուին, ով իր հերթին կտրամադրի միջոցներ կազմակերպությանը, որը ոգեշնչել է նրան նման քայլեր կատարելու համար։

Aurora Prize մրցանակը կհամախմբի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջատար գործիչների, որոնց թվում են օսկարակիր Ջորջ Քլունին, Խաղաղության նոբելյան մրցանակակիրներ Էլի Վիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով խորհրդական Գարեթ Էվանսը, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի իրավապաշտպանների գործերով նախկին հատուկ ներկայացուցիչ, աշխարհահռչակ իրավապաշտպան Հինա Ջիլանին և Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ովքեր կդառնան կարգադիր կոմիտեի անդամներ։ Ջորջ Քլունին կհանձնի մրցանակը 2016 թ.–ի ապրիլի 24–ին Երևանում նախատեսված արարողության ժամանակ։

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել 100 LIVES նախագծին, քանի որ այն իմ Not On Our Watch հիմնադրամի հետ ընդհանուր առաքելություն ունի` գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը ցեղասպանության հետևանքների նկատմամբ, ինչպես նաև ջանք գործադրել աշխարհում դաժանության բազմաթիվ դրսևորումներին վերջ դնելու համար», – ասում է Ջորջ Քլունին։ «Մենք բոլորս պետք է մտահոգվենք, որ այսօր աշխարհում դեռևս գրանցվում են ցեղասպանության դրսևորումներ։ Մենք բոլորս` որպես անհատ, որպես հանրություն և պետություն, պետք է պայքարենք նման երևույթների դեմ»։

Ջորջ Քլունին կդառնա այդ մրցանակի կարգադիր կոմիտեի համանախագահը մարդու իրավունքների հայտնի պաշտպան և Հոլոքոստի հարցերով ամերիկյան խորհրդի նախագահ Էլի Վիզելի հետ միասին։ Կոմիտեի մյուս անդամների անունները կհրապարակվեն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում։ Նրանք կներկայացնեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձն աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում։

«Անձամբ ես ցեղասպանության հետևանքով առաջացած ավերածությունների ականատես եմ եղել, որի հետևանքները տեսանելի են նաև այսօր», – նշում է Էլի Վիզելը։ «Սակայն ես նաև գիտակցում են մարդկային հոգու ուժը։ Մենք պետք է հիշենք և հարգենք այն հերոսների անհավանական ջանքերը, ովքեր 100 տարի առաջ միջամտել են` նման վայրագությունների կրկնությունը կանխելու համար»։

Aurora Prize մրցանակը կոչվել է Ավրորա Մարտիկանյանի պատվին, ով, լինելով երեխա, դարձել է Հայոց ցեղասպանության վայրագությունների ականատեսը` կորցնելով հորն ու եղբայրներին։ Նրան հաջողվել է փրկվել և 1917 թ.–ի սկզբին հայտնվել է Էրզրում քաղաքում, որն այդ ժամանակ գտնվել է ռուսական բանակի ենթակայության տակ, որտեղ ծանոթացել է Նիկոլայ իշխանի հետ։ Իշխանի աջակցությամբ և ռուս զինվորների պաշտպանությամբ Ավրորան սկզբում տեղափոխվել  է Թիֆլիս, իսկ հետո` 1917 թ.–ի հոկտեմբերին Պետրոգրադ, որտեղ այն ժամանակ հեղափոխական իրադարձություններ էին տեղի ունենում։ Արդյունքում, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով և հրաշքով խուսափելով մահից, նա հայտնվում է Նորվեգիայում, իսկ հետո` ԱՄՆ–ում։ Չնայած բոլոր փորձություններին, Ավրորա Մարտիկանյանը կենդանի է մնում և իր ողջ կյանքը նվիրում է կարիքավորներին և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության տարածմանը։ 1919 թ.–ին ԱՄՆ–ում էկրան է բարձրանում Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որտեղ խաղացել է Մարդիգանյանը։

Մրցանակի հիմնման հիմք են եղել նաև հարյուր տարվա վաղեմություն ունեցող խիզախության հազարավոր չպատմված պատմությունները և կենդանի մնալու ձգտումները։

«Տոկունությունը, ուժը, կենդանի մնալու ունակությունն ու երախտագիտությունն այն հատկանիշներն են, որոնք հատուկ են հայ ժողովրդին։ Չնայած, իհարկե, չի կարելի ասել, որ դրանք բացառապես մեր հատկանիշներն են, դրանք հատուկ են բոլոր մարդկանց», – ասում է Նուբար Աֆեյանը։ «Մենք մշակել ենք  #BeArmenian – #BeAlive հայեցակարգը, որը դարձել է մարդկային հոգու ուժի մարմնավորում ոչ միայն հայերի, այլ նաև ողջ մարդկության համար»։

100 LIVES նախագիծը նաև նախատեսում է թվայնացնել Հայոց ցեղասպանության մասին պատմող գրառումները։ Սա կարևոր նախաձեռնություն է, որը, հիմնադիրների կարծիքով, կօգնի ընդմիշտ պահպանել պատմական արխիվն ու ապահովել դրա հասանելիությունը։

«Հայոց ցեղասպանությունը վերապրած շատ քիչ մարդիկ են մեզ հետ մնացել։ Մոտենում է 100–րդ տարելիցը, ուստի մեզ համար չափազանց կարևոր է օգտվել այս հնարավորությունից և համաշխարհային գիտակցության մեջ թողնել այն բանի հետքը, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ», – նշում է Վարդան Գրեգորյանը։

100 LIVES նոր գլոբալ նախագիծ է, որը նվիրված է Հայոց ցեղասպանության իրադարձություններին, որի ընթացքում հարյուր հազարավոր հայեր փրկվել են առանձին մարդկանց և կազմակերպությունների խիզախ ու հերոսական արարքների շնորհիվ։ 100 LIVES նախագծի նպատակն է հայտնել երախտագիտություն 100 տարի հետո, ներկայացնել ցեղասպանությունը վերապրած մարդկանց և նրանց փրկողների պատմությունները, ինչպես նաև հարգել մարդկային հոգու ուժը։ .

100 LIVES–ի շրջանակում ցեղասպանությունը վերապրածների, ինչպես նաև փրկության գործում մասնակցած մարդկանց սերունդները կներկայացնեն իրենց պատմությունները։ Այս ամենի շնորհիվ` նման պատմությունները կարող են հրապարակվել և կյանքի կոչվել։

100 LIVES–ի շնորհիվ կապահովվեն ներդրումներ, որոնք կդառնան երախտինքի իրական արտահայտություն։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր գործողությունները ստիպեն մյուսներին կանգ առնել, մտածել այն մարդկանց մասին, որոնք օգնել են ողբերգական իրադարձությունների ժամանակ և երախտագիտություն հայտնել`  դրա փոխարեն անելով ինչ–որ բան։

100 LIVES նախագիծը թույլ կտա երախտագիտություն հայտնել միջոցներ հավաքելու և օգնություն ցուցաբերելու ծրագրի միջոցով։ Միջոցները կուղղվեն Հայաստանի համար նախատեսված բարեգործական նախագծերին, այն երկրներում, որտեղ բնակվում են մեծ թվով հայեր և պետություններ, որտեղ գտնվում են հայերին օգնած և հարյուր տարի առաջ նրանց փրկած մարդիկ, ընտանիքները, կազմակերպությունները։ Նախագծերը կոչված են երախտագիտություն հայտնել, պատմել մարդկանց և կազմակերպությունների մասին, որոնք հայերին տվել են երկրորդ հնարավորությունը և ստեղծել ավելի լավ ապագա երիտասարդ սերունդների համար։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»:
14:57
08 Օգոստոսի 2017
Սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության դեպքում ՎՏԲ–Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը:
16:01
07 Օգոստոսի 2017
Քլոյե Քարդաշյանը սեր է խոստովանել հայերենով (ՖՈՏՈ)
Աղջիկը մակագրել է 26-ամյա ընկերոջ հետ համատեղ լուսանկարը։